Հասարակությունն ընտրություն է կատարելու Փաշինյանի եւ Քոչարյանի ուժերի միջեւ․ ԱԱԾ նախկին տնօրեն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում նախապատրաստվում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների. ի՞նչ կանխատեսումներ կան։ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԱԾ նախկին տնօրեն Կառլոս Պետրոսյանի հետ։ «Կանխատեսումը պարզ է: Բազմաչարչար հայ ազգը չի կարող այս ընտրություններում ճիշտ որոշում կայացնել, որովհետեւ նրանց դա թույլ չեն տա անել նրանք, ովքեր անամոթաբար եւ հանցավոր կերպով շահարկում են ընտրական գործընթացը,- հայտարարեց Պետրոսյանը՝ հավելելով։- Ի վերջո ներկա պահի դրությամբ կա մրցակցող երկու կերպար՝ Նիկոլ Փաշինյանը՝ որպես իշխանություն, եւ Ռոբերտ Քոչարյանը՝ որպես ընդդիմություն:

Մնացածը, այսպես կոչված, փչացնողներն են: Հասարակությունն ամեն դեպքում ընտրություն է կատարելու Փաշինյանի եւ Քոչարյանի ուժերի միջեւ, սակայն այդ երկրորդ խմբում դուք չեք տեսնի Սերժ Սարգսյանին իր ՀՀԿ-ի հետ: Սերժ Սարգսյանի եւ նրա ուժի ակտիվ մասնակցությունն առաջիկա ընտրություններին հենց առարկայական է դարձնում հասարակության մտավախությունը՝ «նախկինների վերադարձի» հետ կապված: Սերժ Սարգսյանը, նրա ՀՀԿ-ն եւ մյուս կուսակցությունը՝ Արթուր Վանեցյանի «Հայրենիքը», կկտրեն Ռոբերտ Քոչարյանի էլեկտորատի պոտենցիալը: Քոչարյանը պետք է հրապարակային հեռու մնա այն ճամբարից, որը Հայաստանն ու Արցախը բերել է ողբերգության: Սակայն ցանկանում եմ ընդգծել, որ ամենագլխավոր հարցն այսօր հետընտրական ապակայունացում թույլ չտալն է: Կարեւոր է, որ հունիսին տեղի ունենալիք ընտրությունները դառնան հայաստանյան հասարակական-քաղաքական մթնոլորտի կարգավորման նախաբան»»։

դիտվել է 934 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am