Արցախի հանձնումը վերջը չէ. Փաշիյանը կիսատ գործեր ունի

Նիկոլ Փաշինյանի նյարդերը գնալով տեղի են տալիս,ավելի ճիշտ՝ վերջերս նա կարելի է ասել գժական է գնում, նրա մոտ գարնանային սրացումներ են նախկինների հարցով: Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանն էլ վերածել է նախընտրական քարոզչության եւ ամբիոնից ղժղժացել, վայրահաչել Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հասցեին, իր ուսապարկերի առաջ կորցրել է տիրապետումը եւ սկսել է սուտ ու կեղծ հայտարարություններով արդարացնել իր գլխավորած պարտությունը պատերազմում: Մեկ ասել, թե իբր այս պատմությունը դեռ 1998թ․-ից է սկսվել, երբ Արցախը դուրս է շպրտվել բանակցային գործընթացից․ «Դե եկեք պարզենք, թե ով է դավաճանը, կապիտուլյանտն ու հողատուն։ Ասում եմ՝ դուք եք՝ Ռոբերտ Քոչարյան եւ Սերժ Սարգսյան, դավաճան եք, կապիտուլյանտ եք, հողատու եք։ Մենք պայքարել ենք ձեր դավաճանության դեմ, բայց դուք ձեր դավաճանությունը շարունակեցիք նաեւ պատերազմի օրերին։ Դուք ծախել եք Հայաստանն ու Ղարաբաղը»։ Եթե նույնիս նախկիններ ե ծախել Հայաստանն ու Ղարաբաղը, ապա այդ առուվաճառքի պայմանագրի տակ քո պես դավաճանի ստորագրությունն է դրված, դու ես ստորագրել առանց մեկ փամփուշտ կրակոցի Աղդամը, Քարվաճառը եւ Արցախի այլ տարածքներ Ադրբեջանին հանձնելու կապիտուլացիոն փաստաթղթի տակ: Եթե ծախել էին:
Մեկ հայտարարել, թե Հայաստանը հզորանում էր, իր իշխանությունը պատրաստվում էր պատերազմի եւ Ադրբեջանի կողմից պահի ընտրությունը պատահական չէր. «Այո, մենք պատրաստվել ենք պատերազմի և դրանով դրդել ենք պատերազմրազմի, մենք ՍՈՒ-30 գնելով ենք դրդել պատե», ասում է նա ու հիմնավորում «Հակառակորդը տեսնում էր, որ դու աճ ունես, մի գիծ, որ աճում ես, էլ հետ գալ չի լինի։ Մենք պետք է հաշվի առնենք մի նրբություն, որ պատերազմին պատրաստվելն ունի նրբություններ, որովհետև հակառակորդն էլ է հետևում քեզ։ Ինքը տեսնում է, որ դու գնում ես մի գիծ, երբ 80-ականների զենքերից անցում ես կատարում 2020-ականների զենքերի։ Ինքը հասկանում է, որ երբ այդ գիծն անցար, քո պոտենցիալն աճելու է։ Ինքը հասկանում է, որ խփելու ճիշտ տեղը էդ գիծն է, որ դու չհասցնես, մնաս 80-ականների զենքի մակարդակի։ Էս էլ ա պատերազմի հրահրում, որովհետև դու չես կարող բանակը զարգացնել թաքուն, հակառակորդը տեսնում է»: Միայն թե մոռանում է, որ այս ՍՈՒ-երը առանց հրթիռների են եղել, ասել է, թե մետաղի ջարդոն եւ հակառակորդի հետախուզությունը դա իրենից լավ գիտեր:
Իհարկել կարելի է ընդհանրապես չանդրադառնալ Նիկոլ Փաշինյանի անադեկվատ ստերին
, մոլագարության տարրեր պարունակող ելույթներին,բռնել նրա սուտը, վեր հանել իրականությունը, քանի որ դա գիտակից հանրույթը վաղուց է հասկացել, որ չի կարելի լուրջ ընդունել նման դավաճան մոլագարին, եւ այդ ճղճղոցը ժեխի առջջեւ քարոզչություն է, բայց ցավոք, տառապանքը փորձ ունի եւ անցած երեք տարիները ցույց տվեցին, որ երբ Նիկոլ Փաշինյանը հոգեխանգարմունքի մեջ է ընկնում, ժողովրդական լեզվով ասած՝ գժական է գնում ու ընկնում նախկինների ջանին, ուրեմն ինչ որ աղետի է երկիրը տանում: Հիշենք պատերազմից առաջ նրա գործունեությունը, դրանից հետո կարճատեւ դադարը եւ կրկին նոր թափով սրացումները:
Սա նշանակում է, որ Փաշինյանն ամեն ինչ չէ, որ հանձնել է եւ դեռ չիրականացրած խոստումներ ունի իր կիրթ բարեկամի առջեւ, որը փորձում է իրականություն դարձնել:

Անի Սահակյան

դիտվել է 1741 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am