Նիկոլ Փաշինյան․ քաղաքական փսիխոզի հիմնադիրը

«168 ժամ» թերթը գրում է. «Ելույթից՝ ելույթ, հայտարարությունից՝ հայտարարություն, Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանում անհապաղ կարգով ստեղծվի աշխարհում գոյություն չունեցող մասնագիտություն՝ քաղաքական հոգեբուժություն։

Քաղաքական հոգեբանությունը, որ որպես առանձին դիսցիպլին վաղուց գոյություն ունի, այս դեպքում անզոր է, առանց հոգեբուժական միջամտության Հայաստանն անխուսափելիորեն հայտնվելու է այնպիսի փսիխոզի մեջ, որում գտնվում և իր հրապարակային խոսքն է արտահայտում Նիկոլ Փաշինյանը։ Զրահաբաճկոնն անգամ նրան այլևս չի օգնում, որևէ ամբիոնի մոտ հայտնվելիս նրա ներքին վախերն ու կոմպլեքսներն առաջին պլան են մղվում՝ հիմքեր ստեղծելով քաղաքական փսիխոզի հորդման հերթական արարի համար։

Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ Հայաստանը պատերազմում խայտառակ պարտություն է կրել, հանձնվել է Արցախի 75 տոկոսը՝ 5 հազարից ավելի զոհերով։ «Դավաճան», «կապիտուլյանտ», «հողատու» պիտակներն իրականում նրա քաղաքական ու ոչ միայն քաղաքական ուղու վրա դաջել են ոչ թե Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը կամ որևէ այլ մեկը, այլ անձամբ ինքը՝ սեփական գործողություններով, անգործությամբ, անկարողությամբ կամ դավաճանությամբ։

Ահա, ուրեմն, սեփական ձեռքով սեփական դեմքին դաջված պիտակները Նիկոլ Փաշինյանը վերահասցեագրում է մարդկանց, ովքեր, անկախ նրա իսկ մատուցած կամ հորինած պատմություններից, Արցախն ու Հայաստանն անառիկ են պահել։ Դա Նիկոլ Փաշինյանի ամենամեծ կոմպլեքսն է, նրանց հաջողվել է այն, ինչը տապալել է ինքը և ինչի համար արժանանում է առնվազն մտածելու ունակ մարդկանց համապատասխան վերաբերմունքին։

Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի դա, քաջ գիտակցում է, որ առողջ բանականությունն անունակ է արդարացնելու իր գործողությունները, և իրականում նա իր խոսքն ուղղում է ոչ թե հասարակության այդ՝ բանականությամբ առաջնորդվող հատվածին, այլ այն շերտերին, ում համար կարևորը ոչ թե ասելիքի բովանդակությունն է, այլ հիստերիայի ու լաչառության դեցիբելը։

Նիկոլ Փաշինյանն ավերումների իր շքերթում հաջողություն է արձանագրել ոչ միայն Արցախի կործանման ու Հայաստանի պետականության կազմաքանդման հարցում։ Նա կարողացել է նաև անդառնալիորեն իջեցնել, ընդհուպ հողին հավասարեցնել խոսքի, քաղաքական խոսքի արժեքն ու պատասխանատվությունը։ Նրա ամեն հաջորդ հայտնություն, նրա արտասանած ամեն միտք նրան ավելի է հեռացնում բանականության հարթությունից, նրա հետ քաղաքական բանավեճը դարձնում անիմաստ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

դիտվել է 341 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am