Տարածաշրջանային անվտանգության մեխանիզմի կարիք ունեն
Պարսից ծոցի երկրները տարածաշրջանային անվտանգության եւ կայունության ապահովման արդյունավետ մեխանիզմի ստեղծման կարիք ունեն: Այդ մասին հայտարարարել է Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը: «Դա հարկավոր է ոչ միայն մեր հարավային հարեւանների միջեւ ներկայիս հակասությունները լուծելու համար: Ինձ թվում է, որ այստեղ այս կամ այն ձեւով հաջող կլիներ այն մոտեցումը, որը կիրառվել է Հելսինկիում: Վստահ եմ, որ եթե այն աշխատել է Եվրոպայում սառը պատերազմի թեժ շրջանում, ապա մեզ մոտ էլ քաղաքական կամքի առկայության պայմաններում պետք է որ ստացվի»,- ասել է նա , հաղորդել է ՏԱՍՍ-ը:
