Էրդողանը դեմ է Իրաքյան Քուրդիստանում կայանալիք անկախության հանրաքվեին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ դեմ է Իրաքյան Քուրդիստանի կողմից անկախության հանրաքվե անցկացնելուն: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ»-ը: «Դա սպառնում է Իրաքի տարածքային ամբողջականությանը և սխալ քայլ է»,- ասել է Թուրքիայի նախագահը: Ավելի վաղ հայտարարությամբ էր հանդես եկել Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը, որը Հյուսիսային իրաքի քրդական ինքնավարության կողմից կայացված որոշումը սարսափելի սխալ էր որակել՝ կոչ անելով պահպանել Իրաքի տարածքային ամբողջականությունը:
