Խրախճանքին, որը կազմակերպվել էր հանրային գումարներով, մասնացում էին Բաղրամյան 26-ի մեծաքանակ հաճախորդներ

2015 թվականի կեղծված սահմանադրական հանրաքվեից հետո Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն այժմ ձգտում են սահուն անցում կատարել ավտորիտարիզմից (ղեկավարվող ժողովրդավարությունից) դեպի կոշտ, առավել դիկտատորական ռեժիմ: Այս անցումն ապահովելու համար անհրաժեշտ է պահպանել ժողովրդավարության շղարշը, որի բաղկացուցիչ մասն է կազմում նախապես սցենարով համալրված «խորհրդարանական ընդդիմությունը»: Սահուն անցումն ապահովելու եւ ժողովրդավարություն խաղալու համար Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ին խիստ անհրաժեշտ են «ընդդիմադիրների» մասնակցությամբ արարողակարգային տեսարանները, որոնցից մեկը «երդմնակալության» անվան տակ բեմադրվեց սույն թվականի հունիսի 12-ին` Երեւանի Արգիշտի 1 հասցեում: Ներկայացմանը եւ խրախճանքին, որը կազմակերպվել էր հանրային գումարներով, մասնացում էին Բաղրամյան 26-ի մեծաքանակ հաճախորդներ, այդ թվում նաեւ` իրեն «ընդդիմադիր» հռչակած խմբակը: Սերժ Սարգսյանի հովանու ներքո անցկացված «երդմնակալության» արարողության մասնակիցներն ի ցույց դրեցին հրեշավոր ծրագրի` գործուն ընդդիմադիրի անվան տակ քողարկված սպասարկուներին: Երեւանի քաղաքապետարանում` Բաղրամյան 26-ի «երդմնակալությանը» ներկա գտնվելու եւ մասնակցելու իրողությունները գաղտնազերծում են բռնակալական ռեժիմի քողարկված սպասարկուներին: Նախօրեին էլ` Ազգային ժողովում Սերժ Սարգսյանի ելույթի ժամանակ դահլիճում չգտնվելու միջոցով լռակյաց ընդունումը հայրենի բնօրրանի տարածքների հանձնման պատրաստակամության մասին դավաճանական հայտարարության, այդ հայտարարությանը չարձագանքելը եւ դա հանրությանը որպես «բոյկոտ» մատուցելը, «Սասնա ծռեր» հերոսախմբի գործողություններում քրեական հանցակազմ տեսնելու մասին եւ «Երկիր Ծիրանի» կուսակցության հասցեին հնչեցրած որակումները նույնպես մասն են կազմում Բաղրամյան 26-ի հաճախորդաց սցենարի: «Երկիր Ծիրանի» կուսակցությունը` Դատապարտում է «ընդդիմադիր» անվան տակ գործող խմբակի մատուցած ծառայությունները Սերժ Սարգսյանին և ՀՀԿ-ին: «Սասնա ծռեր» խմբի անդամներին ճանաչում է որպես քաղաքական բանտարկյալների: Հայկական պետականության ներկայիս շուրջ 42 հազար քառակուսի կիլոմետր տարածք կազմող մեկ անտրոհելի ռազմա-քաղաքական ամբողջականության որեւիցե ձեւով սակարկումը Սերժ Սարգսյանի, ՀՀԿ-ի եւ նրանց հաճախորդաց խմբի կողմից ճանաչում է որպես ոճրագործություն հայ ժողովրդի դեմ: «Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն 13.06.2017թ. Երեւան 

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video) Ձեզ համար բացահայտեմ՝ ՔՊ-ականների 70%-ի վրա քրեական գործեր են հարուցվել.Նիկոլը վախեցնում է. Բոզոյան (video) Լկտիությունը սրա տեսեք․ դու ո՞վ ես, որ նման բան ասես․ ազատամարտիկը կոշտ պատասխանը Փաշինյանին (video) Ի՞նչ Փաշինյան, դրան ընտրող չպիտի լինի․․․ քաղաքացիների կոշտ արձագանքը (video) Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների վարումը հնարավոր է համարում. Փեզեշքիան Մենակ Ռոբերտ Քոչարյանը կարող է երկիրը փրկել այս վիճակից․ Իջևանի բնակիչ (video) Իրանը ԱՄՆ-ի դեմ հայց է ներկայացրել Հաագայի արբիտրաժային դատարան Ունենք վարչապետ, որը մեխը վերցրած, վարդակ է փնտրում, որ մեխը դրա մեջ մտցնի, խնդիրն այն է, որ հոսանքը ոչ թե իրեն է խփում, այլ ժողովրդին. Ռոբերտ Քոչարյան Եթե մի երեխայից թաքուն բան ասեին, մյուսը կխռովեր, մենք էս ի՜նչ դառանք․․․ Սյունեցիները Փաշինյանին իր տեղն են ցույց տվել․ Ռուզան Ստեփանյան (video) «Հատուկ ռազմական գործողությունը» շարունակվում է․ ՌԴ ՊՆ-ն վերահաստեց Տաթևիկ Հայրապետյանը հաղորդում է ներկայացրել իրեն հետապնդելու և սպառնալու վերաբերյալ․ լուսանկարներ Հորմուզի նեղուցի շարունակական շրջափակումը մեծ ճնշում է գործադրում համաշխարհային տնտեսության և էներգետիկ անվտանգnւթյան վրա. Ֆիդան «Մակրոնը հանցագործ բանդայի ներկայացուցիչ է»․ Երվանդ Բոզոյան (video) Թրամփը պաշտոնական այցով մեկնում է Պեկին. Իրանը կլինի բանակցությունների հիմնական թեմաներից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am