«Ադրբեջանի պաշտոնյաները յուրահատուկ տաղանդ ունեն կենտրոնանալու ինչ-որ բանի վրա եւ դա անընդմեջ կրկնելու՝ ինքնին արժեզրկելով ասածի իմաստը եւ անելով հակառակը: Չէ որ հենց Ադրբեջանն է խոչընդոտում եւ չի կատարում հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք հնարավորություն կտային շարժել բանակցային գործընթացը եւ փոխել ստատուս քվոն: Ադրբեջանը խոսում է մարդու իրավունքների, խոսքի ազատության մասին, բայց անում է հակառակը: Կարծես Բաքվի բրենդը լինի ասել մի բան եւ անել հակառակը»,-Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերի հետ համատեղ ասուլիսի ընթացքում այս մասին ասաց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունը այն մասին, որ ժամանակն է փոխել ստատուս քվոն:
«Հենց Ադրբեջանն էր, որ չպահպանեց Մոսկվայում եռանախագահների ներկայությամբ արտգործնախարարների միջեւ համաձայնեցված մամուլի հաղորդագրության բովանդակությունը հրապարակելու մասին պայմանավորվածությունը:Տարբերությունը Հայաստանի եւ Ադրբեջանի մոտեցումների միջեւ այն է, որ մենք խոսում ենք փաստերով, իսկ նրանք տպավորություններով՝ հիմնված երեւակայությունների վրա»,-ընդգծեց ՀՀ արտգործնախարարը:
Անդրադառնալով Բաքվի կողմից մշտապես մեջբերվող ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերին, որոնք ըստ ադրբեջանական կողմի՝ ընկած են հիմնախնդրի կարգավորման հիմքում՝ նա նշեց, որ դրանք 4-ն են, և հենց Ադրբեջանն է մշտապես հրաժարվել իրականացնել նախորդ ընդունվածները։
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը