Քննարկեցին իրավիճակը Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Սիրիայում և Իրաքում

Հունիսի 13-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց պաշտոնական այցով Երևան ժամանած Էստոնիայի արտաքին գործերի նախարար Սվեն Միկսերին: Հանդիպումը մեկնարկեց առանձնազրույցով, ապա շարունակվեց ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։ Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշեց, որ դիվանագիտական հարաբերությունների քսանհինգ տարիների ընթացքում Հայաստանը և Էստոնիան արդյունավետ համագործակցություն են ծավալել երկկողմ և բազմակողմ ձևաչափերով, և առկա է պատրաստակամություն՝ համատեղ ջանքերով դրանք առավել խորացնելու։ Երկու երկրների արտգործնախարարները կարևորեցին բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացումը, միջազգային կառույցներում փոխգործակցության սերտացումը։ Նախարարներն անդրադարձան միջխորհրդարանական ձևաչափով փոխգործակցությանը, կարևորեցին ապակենտրոնացված համագործակցության խթանումը։ Բանակցությունների ընթացքում ընդգծվեց երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների առավել զարգացման, փոխգործակցության նոր ոլորտների բացահայտման, գործարար շրջանակների միջև կապերի ամրապնդման անհրաժեշտությունը: Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորություններին: Նախարարների ուշադրության կենտրոնում էր նաև կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում Հայաստանի և Էստոնիայի միջև փոխգործակցությունը: Եվրոպական միությունում Էստոնիայի առաջիկա նախագահության համատեքստում նախարար Միկսերը ներկայացրեց Էստոնիայի նախագահության առաջնահերթությունները: Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին։ Նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ Եվրոպական միությունում Էստոնիայի նախագահության ընթացքում՝ այս տարվա նոյեմբերին Բրյուսելում կայանալիք գագաթաժողովին, ակնկալվում է ստորագրել Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Հայաստանի արտաքին գործերի նախարարն էստոնացի իր գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման խաղաղ գործընթացն առաջ մղելու համար համապատասխան պայմանների ստեղծման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների համատեղ քայլերը։ Նախարար Նալբանդյանը կարևորեց ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ Էստոնիայի հավասարակշիռ դիրքորոշումն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին անվերապահ աջակցությունը: Հայաստանի և Էստոնիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների ուշադրության կենտրոնում էին նաև միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրներ՝ իրավիճակը Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Սիրիայում և Իրաքում, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարն ու միգրացիոն հոսքերի հետ կապված հարցերը: Էդվարդ Նալբանդյանը և Սվեն Միկսերը ստորագրեցին Հայաստանի Հանրապետության Կառավարության և Էստոնիայի Հանրապետության Կառավարության միջև` «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև՝ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագրի» կիրարկման մասին արձանագրությունը (Կիրարկող արձանագրություն):

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video) Ձեզ համար բացահայտեմ՝ ՔՊ-ականների 70%-ի վրա քրեական գործեր են հարուցվել.Նիկոլը վախեցնում է. Բոզոյան (video) Լկտիությունը սրա տեսեք․ դու ո՞վ ես, որ նման բան ասես․ ազատամարտիկը կոշտ պատասխանը Փաշինյանին (video) Ի՞նչ Փաշինյան, դրան ընտրող չպիտի լինի․․․ քաղաքացիների կոշտ արձագանքը (video) Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների վարումը հնարավոր է համարում. Փեզեշքիան Մենակ Ռոբերտ Քոչարյանը կարող է երկիրը փրկել այս վիճակից․ Իջևանի բնակիչ (video) Իրանը ԱՄՆ-ի դեմ հայց է ներկայացրել Հաագայի արբիտրաժային դատարան Ունենք վարչապետ, որը մեխը վերցրած, վարդակ է փնտրում, որ մեխը դրա մեջ մտցնի, խնդիրն այն է, որ հոսանքը ոչ թե իրեն է խփում, այլ ժողովրդին. Ռոբերտ Քոչարյան Եթե մի երեխայից թաքուն բան ասեին, մյուսը կխռովեր, մենք էս ի՜նչ դառանք․․․ Սյունեցիները Փաշինյանին իր տեղն են ցույց տվել․ Ռուզան Ստեփանյան (video) «Հատուկ ռազմական գործողությունը» շարունակվում է․ ՌԴ ՊՆ-ն վերահաստեց Տաթևիկ Հայրապետյանը հաղորդում է ներկայացրել իրեն հետապնդելու և սպառնալու վերաբերյալ․ լուսանկարներ Հորմուզի նեղուցի շարունակական շրջափակումը մեծ ճնշում է գործադրում համաշխարհային տնտեսության և էներգետիկ անվտանգnւթյան վրա. Ֆիդան «Մակրոնը հանցագործ բանդայի ներկայացուցիչ է»․ Երվանդ Բոզոյան (video) Թրամփը պաշտոնական այցով մեկնում է Պեկին. Իրանը կլինի բանակցությունների հիմնական թեմաներից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am