Կտրուկ աճել են սուտ մատնությունների դեպքերը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը չնայած բազմիցս բարձրաձայնել է, որ նախաքննական մարմնին հանցագործության մասին գիտակցաբար սուտ տեղեկություններ հաղորդելը քրեորեն պատժելի արարք է, այդուհանդերձ, շատ քաղաքացիներ շարունակում են իրականությանը չհամապատասխանող հաղորդումներ ներկայացնել` անտեսելով դրա համար նախատեսված քրեական պատասխանատվության հանգամանքը: Ընդ որում, սուտ մատնությունների աճի միտումը Հատուկ քննչական ծառայությունում պահպանվում է 2015 թվականից առ այսօր. այսպես, եթե 2015թ.-ի ամբողջ տարվա ընթացքում քննվել է ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի տարբեր մասերի հատկանիշներով հարուցված 21 քրեական գործ, ապա 2016թ.-ին դրանց թիվն ավելի քան կրկնակի աճել է՝  հասնելով 44-ի: Սուտ մատնության փաստերով քննված քրեական գործերի կտրուկ աճ է արձանագրվել նաև այս տարի. 2017 թվականի հունիսի 12-ի դրությամբ այս բնույթի քրեական գործերի քանակն արդեն հասել է 36-ի` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում քննված 26-ի փոխարեն: Հարկ է նշել, որ սուտ մատնությունների դեպքերի վերաբերյալ քրեական գործերի աճին էականորեն նպաստել են որոշ քաղաքացիների կողմից իրավունքի չարաշահման դեպքերը, երբ տարբեր հանցագործություններ կատարած անձինք իրենց առաջադրված մեղադրանքից պաշտպանվելու, նախաքննության ընթացքում տված խոստովանական ցուցմունքներն անթույլատրելի դարձնելու, հաճախ նաև իրավապահ մարմնի այս կամ այն աշխատակցից վրեժ լուծելու նպատակով, իրականությանը չհամապատասխանող բազմաթիվ դիմում-հաղորդումներ են ներկայացնում Հատուկ քննչական ծառայություն կամ հենց դատաքննության ժամանակ հայտարարություններ անում իրենց նկատմամբ ֆիզիկական կամ հոգեբանական բռնություն կիրառելու մասին: Առանձնահատուկ պետք է ընդգծել, որ սուտ մատնությունների փաստով հարուցված բոլոր քրեական գործերը, որպես կանոն, ավարտվում են մեղադրական եզրակացությամբ և ուղարկվում դատարան` մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով: Ընդ որում, քիչ չեն դեպքերը, երբ այս արարքում մեղադրվող անձինք դատապարտվում են ազատազրկման: Հաշվի առնելով վերոգրյալը` Հատուկ քննչական ծառայությունը  հարկ է համարում կրկին տեղեկացնել, որ հանցագործության մասին սուտ մատնություն կատարելը քրեորեն պատժելի արարք է և կոչ է անում մեր քաղաքացիներին` զերծ մնալ իրավապահ մարմիններին ակնհայտ սուտ տեղեկություններ ներկայացնելու արատավոր պրակտիկայից: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքովսահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՔԾ

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video) Ձեզ համար բացահայտեմ՝ ՔՊ-ականների 70%-ի վրա քրեական գործեր են հարուցվել.Նիկոլը վախեցնում է. Բոզոյան (video) Լկտիությունը սրա տեսեք․ դու ո՞վ ես, որ նման բան ասես․ ազատամարտիկը կոշտ պատասխանը Փաշինյանին (video) Ի՞նչ Փաշինյան, դրան ընտրող չպիտի լինի․․․ քաղաքացիների կոշտ արձագանքը (video) Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների վարումը հնարավոր է համարում. Փեզեշքիան Մենակ Ռոբերտ Քոչարյանը կարող է երկիրը փրկել այս վիճակից․ Իջևանի բնակիչ (video) Իրանը ԱՄՆ-ի դեմ հայց է ներկայացրել Հաագայի արբիտրաժային դատարան Ունենք վարչապետ, որը մեխը վերցրած, վարդակ է փնտրում, որ մեխը դրա մեջ մտցնի, խնդիրն այն է, որ հոսանքը ոչ թե իրեն է խփում, այլ ժողովրդին. Ռոբերտ Քոչարյան Եթե մի երեխայից թաքուն բան ասեին, մյուսը կխռովեր, մենք էս ի՜նչ դառանք․․․ Սյունեցիները Փաշինյանին իր տեղն են ցույց տվել․ Ռուզան Ստեփանյան (video) «Հատուկ ռազմական գործողությունը» շարունակվում է․ ՌԴ ՊՆ-ն վերահաստեց Տաթևիկ Հայրապետյանը հաղորդում է ներկայացրել իրեն հետապնդելու և սպառնալու վերաբերյալ․ լուսանկարներ Հորմուզի նեղուցի շարունակական շրջափակումը մեծ ճնշում է գործադրում համաշխարհային տնտեսության և էներգետիկ անվտանգnւթյան վրա. Ֆիդան «Մակրոնը հանցագործ բանդայի ներկայացուցիչ է»․ Երվանդ Բոզոյան (video) Թրամփը պաշտոնական այցով մեկնում է Պեկին. Իրանը կլինի բանակցությունների հիմնական թեմաներից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am