WAM գործակալությունը՝ հղում անելով ԱՄԷ-ի քաղաքացիական ավիացիայի վարչության հայտարարությանը հայտնել է,որ Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները թույլատրել են երրորդ երկրների ավիաընկերություններին՝ օգտագործել իր օդային տարածությունը եւ օդանավակայանները դեպի Կատար եւ այնտեղից չվերթներ իրականացնելիս: Համանման որոշում էր ընդունել նաև Սաուդյան Արաբիայի քաղաքացիական ավիացիայի վարչությունը:
Նաեւ մասնավոր եւ չարտերային չվերթները, բացառությամբ նրանց, որոնք իրականացնում է Կատարի ավիացիան, կարող են ԱՄԷ-ի օդային տարածություն մտնել Կատար ուղեւորվելիս եւ Էմիրությունից մեկնելիս՝ պայմանով, որ նախնական թույլտվությունն ստացվել է առնվազն 24 ժամ առաջ:
Վերահաստատվում է Կատարվում գրանցված բոլոր ավիաընկերությունների ու ինքնաթիռների՝ ԱՄԷ-ի օդանավակայաններում վայրէջք կատարելու, ինչպես նաեւ պետության օդային տարածքով անցնելու սկզբնական արգելքը: ԱՄԷ-ից, Սաուդյան Արաբիայից եւ մի շարք այլ երկրներից Կատար ավիաընկերությունների չվերթները լիովին չեղարկված են:
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը