Քեմերոնը չի շտապի
Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը հայտնել է, որ չի շտապի որոշում կայացնել Եվրամիությունում Միացյալ Թագավորության դերի փոփոխության հետ կապված, որովհետեւ այդ փաստաթուղթը պիտի համապատասխանի Լոնդոնի պահանջներին: Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: Քեմերոնը նաև հասկացնել է տվել, որ հույս ունի փոխզիջման հասնել մի շարք վիճելի հարցերի շուրջ: «Եթե լավ աշխատենք, կկարողանանք ԵՄ-ի հետ համաձայնագիր ստանալ», - ասել է նա:
