ԱԻՆ-ում ավե­լի ազդեցիկ երևալու համար կոպտորեն խախտում են համազգեստ կրելու կարգը

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Արտակարգ իրավիճակների նախարարու­թյունում Արմեն Երիցյանի մահից հետո նախարարության որոշ աշխատակիցներ ավե­լի ազդեցիկ երևալու համար կոպտորեն խախտում են համազգեստ կրելու կարգը, և դա կատարվում է նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանի աչքի առաջ: ՀՀ կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի և 2012 թվականի դեկտեմ­բերի 27-ի որոշումներով սահմանվել և փո­փոխվել է արտակարգ իրավիճակների նա­խարարության Փրկարարական ծառայու­թյան համազգեստի ձևն ու կրման կարգը: Փրկարարական ծառայության ղեկավար Մուշեղ Ղազարյանն, օրինակ, հաճախ է կրում Քաղպաշտպանության վարչության համազգեստն այն դեպքում, երբ օրենքը հս­տակ սահմանել է փրկարարական ծառայու­թյան ենթասպայից մինչև գնդապետի հա­մազգեստի կրման ձևը: Ավելին, արտա­կարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը 2017 թվականի մարտի 29-ի հրա­մանով սահմանել է այդ ծառայության հա­մազգեստը կրելու կարգը: Համազգեստի խախտման դեպքերն ԱԻՆ-ում նոր թափ է ստանում: Մուշեղ Ղազարյանի օրինակին հետևողները շատանում են, նրա տեղակալ­ները նույնպես սկսել են կրել նման համազ­գեստ: Նախարարությունը նշված մարդ­կանց չի տրամադրում քաղպաշտպանության վարչության համազգեստից, այլ նրանք իրենց միջոցներով են ձեռք բերում: Մուշեղ Ղազարյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ է կառավարության սահմանած կարգի խախտմամբ համազգեստ կրում: Մեր հարցերին նա պատրաստ էր պատաս­խանել, սակայն, երբ հարցը լսեց՝ հրաժար­վեց դրան պատասխանելուց: Հարցին, թե ինչո՞ւ հրաժարվեցիք պատասխանել մեր հարցերին, նա ասաց. «Հեռախոսով նման հարցերի չեմ պատասխանում, որ գաս դեմս նստես՝ կպատասխանեմ»: Նշենք, որ սահմանված կարգի խախտ­մամբ կրած համազգեստով Փրկարարա­կան ծառայության պետը հանդիսավոր կերպով ուղեկցել է վարչապետ Կարեն Կա­րապետյանին և Դավիթ Տոնոյանին, Հա­յաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Իվան Վոլինկինին և այլ պաշտո­նատար անձանց: Նա նույնիսկ աշխատանքայի խորհրդակցության ժամանակ է նախարարի հրամանի խախտմամբ հա­մազգեստ կրել»։ Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video) Ձեզ համար բացահայտեմ՝ ՔՊ-ականների 70%-ի վրա քրեական գործեր են հարուցվել.Նիկոլը վախեցնում է. Բոզոյան (video) Լկտիությունը սրա տեսեք․ դու ո՞վ ես, որ նման բան ասես․ ազատամարտիկը կոշտ պատասխանը Փաշինյանին (video) Ի՞նչ Փաշինյան, դրան ընտրող չպիտի լինի․․․ քաղաքացիների կոշտ արձագանքը (video) Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների վարումը հնարավոր է համարում. Փեզեշքիան Մենակ Ռոբերտ Քոչարյանը կարող է երկիրը փրկել այս վիճակից․ Իջևանի բնակիչ (video) Իրանը ԱՄՆ-ի դեմ հայց է ներկայացրել Հաագայի արբիտրաժային դատարան Ունենք վարչապետ, որը մեխը վերցրած, վարդակ է փնտրում, որ մեխը դրա մեջ մտցնի, խնդիրն այն է, որ հոսանքը ոչ թե իրեն է խփում, այլ ժողովրդին. Ռոբերտ Քոչարյան Եթե մի երեխայից թաքուն բան ասեին, մյուսը կխռովեր, մենք էս ի՜նչ դառանք․․․ Սյունեցիները Փաշինյանին իր տեղն են ցույց տվել․ Ռուզան Ստեփանյան (video) «Հատուկ ռազմական գործողությունը» շարունակվում է․ ՌԴ ՊՆ-ն վերահաստեց Տաթևիկ Հայրապետյանը հաղորդում է ներկայացրել իրեն հետապնդելու և սպառնալու վերաբերյալ․ լուսանկարներ Հորմուզի նեղուցի շարունակական շրջափակումը մեծ ճնշում է գործադրում համաշխարհային տնտեսության և էներգետիկ անվտանգnւթյան վրա. Ֆիդան «Մակրոնը հանցագործ բանդայի ներկայացուցիչ է»․ Երվանդ Բոզոյան (video) Թրամփը պաշտոնական այցով մեկնում է Պեկին. Իրանը կլինի բանակցությունների հիմնական թեմաներից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am