Կատաղած գների հանելուկը. սնն­դամթերքն անցյալ տարվա համեմատ թան­կացել է 6.2 տոկոսով

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Արդեն երկրորդ ամիսն անընդմեջ Հայաստանում սննդամթերքի գների տարօ­րինակ բարձր մակար­դակ է արձանագրվում: Նույնիսկ պաշտոնական վիճակագրությունն է ար­ձանագրում այդ փաստը: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարա­կած զեկույցի համաձայն՝ սնն­դամթերքը այս տարվա մայիսին անցած տարվա համեմատ թան­կացել է 6.2 տոկոսով: Սա ամենա­բարձր ցուցանիշն է այս տարվա նախորդ ամիսների համեմատ: Սննդամթերքի թանկացման տեմպը գնալով աճում է, և, օրինակ, փետրվար-մարտի համե­մատ թանկացման տեմպը աճել է մոտ 1.8 անգամ: Թե կոնկրետ որ ապրանքների թանկացման հաշվին է այսպես աճում տեմպը, ասել հնարավոր չէ: Խնդիրն այն է, որ այս տարվա տվ­յալ ամիսը անցած տարվա նույն ամսվա հետ համեմատությունը, տասներկուամսյա գնաճի ցուցանիշը կարևորագույնն է, և իր դրամավարկային քաղաքականության գործիքները կիրառելիս ՀՀ կենտրոնական բանկը օգտվում է հենց այդ ցու­ցանիշից: ԱՎԾ-ն գնաճի վերա­բերյալ իր պարբերական զեկույցի կազմման մեթոդոլոգիան, ի դեպ, փոխել է այս տարվա փետրվա­րից: Հենց այն պահից, երբ սնն­դամթերքի տասներկուամյա գնա­ճը սկսեց նորանոր բարձունքներ գրավել: Հիմա ԱՎԾ-ն ներկայաց­նում է միայն ընդհանուր գնաճի ցուցանիշը, բայց քողարկում է նույն ցուցանիշը առանձին ապրանքախմբերի մասով: Տարօրինակը միայն այն չէ, որ սննդամթերքը թանկացել է անցած տարվա նույն ամիսների համե­մատ: Շատ տարօրինակ է անցած տարվա դեկտեմբերի համեմատ գների փոփոխությունը: Գործ ունենք տա­րօրինակ երևույթի հետ, որը արձանագրվել է անցած տարվա նույն ժամանակահատվածում: Ինչպես տեսնում ենք, դինամիկան ճիշտ հակառակն է. անցած տարվա 5 ամիսներին գները գնալով նվազել են դրան նախորդած տարվա դեկտեմբերի համեմատ: Մինչդեռ այս տարի տեղի է ունեցել ճիշտ հակառակը։ Ինչն է հանգեցնում սննդամթերքի գների այսպիսի կատաղած աճի, դժվար է ասել։ Համենայն դեպս ոչ մի իրավասու մարմին դեռ չի պարզաբանել այս փաստը։ Իրավիճակը էլ ավելի տարօրինակ է դառնում, երբ հաշվի ենք առնում սննդամթերքի գների դինամիկան աշխարհում։ Ըստ ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) տվյալների, այս տարվա առաջին ամիսներին ընդհանուր առմամբ պարենամթերքը աշխարհում էժանացել է»։ Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video) Ձեզ համար բացահայտեմ՝ ՔՊ-ականների 70%-ի վրա քրեական գործեր են հարուցվել.Նիկոլը վախեցնում է. Բոզոյան (video) Լկտիությունը սրա տեսեք․ դու ո՞վ ես, որ նման բան ասես․ ազատամարտիկը կոշտ պատասխանը Փաշինյանին (video) Ի՞նչ Փաշինյան, դրան ընտրող չպիտի լինի․․․ քաղաքացիների կոշտ արձագանքը (video) Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների վարումը հնարավոր է համարում. Փեզեշքիան Մենակ Ռոբերտ Քոչարյանը կարող է երկիրը փրկել այս վիճակից․ Իջևանի բնակիչ (video) Իրանը ԱՄՆ-ի դեմ հայց է ներկայացրել Հաագայի արբիտրաժային դատարան Ունենք վարչապետ, որը մեխը վերցրած, վարդակ է փնտրում, որ մեխը դրա մեջ մտցնի, խնդիրն այն է, որ հոսանքը ոչ թե իրեն է խփում, այլ ժողովրդին. Ռոբերտ Քոչարյան Եթե մի երեխայից թաքուն բան ասեին, մյուսը կխռովեր, մենք էս ի՜նչ դառանք․․․ Սյունեցիները Փաշինյանին իր տեղն են ցույց տվել․ Ռուզան Ստեփանյան (video) «Հատուկ ռազմական գործողությունը» շարունակվում է․ ՌԴ ՊՆ-ն վերահաստեց Տաթևիկ Հայրապետյանը հաղորդում է ներկայացրել իրեն հետապնդելու և սպառնալու վերաբերյալ․ լուսանկարներ Հորմուզի նեղուցի շարունակական շրջափակումը մեծ ճնշում է գործադրում համաշխարհային տնտեսության և էներգետիկ անվտանգnւթյան վրա. Ֆիդան «Մակրոնը հանցագործ բանդայի ներկայացուցիչ է»․ Երվանդ Բոզոյան (video) Թրամփը պաշտոնական այցով մեկնում է Պեկին. Իրանը կլինի բանակցությունների հիմնական թեմաներից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am