Երեկ՝ հունիսի 12-ին, արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում տեղացած հորդառատ անձրևից հետո անանցանելի էր դարձել Մաշտոցի պողոտայի սկզբնամասում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ գտնվող թունելը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնքան մեծ քանակով ջուր էր կուտակվել այնտեղ, որ թիվ 47 սպասարկող միկրոավտոբուսը, ինչպես նաև միքանի տրանսպորտային միջոցներ մնացել էին ջրերի մեջ՝ անօգնական վիճակով: Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ծառայողների ցուցաբերած ճիշտ և պռոֆեսիոնալ գործողությունների արդյունքում հնարավոր եղավ միկրոավտոբուսի և մյուս մեքենաների ուղևորներին անվնաս տարհանել: Այնուհետև «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակիցները բացեցին խցանված խողովակները և երթևեկությունը վերականգնվեց:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը