Ինչ է սպասվում «Դոլմամա» ռեստորանի հարակից տարածքին
ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն այսօր հայտարարեց, որ «Դոլմամա» ռեստորանի հարակից տարածքում ոչ մի հուշարձան չի քանդվի: «Միևնույն է, ինչ շենք էլ այնտեղ կառուցվի, կարմիր գծի վրա՝ Պուշկինի նեղ փողոցում, չի կարող բազմահարկ լինել: Անպայման պետք է կարմիր գծից ետ դրվի: Այնպես որ, մենք կզբաղվենք նախագծով»,- ասաց քաղաքաշինության նախարարը: Նա նշեց, որ քաղաքապետարանը տրամադրում է նախագծի առաջադրանքը, որտեղ ամրագրվում են սահմանափակումները: «Հուշարձանների մասով կա Մշակույթի նախարարություն, և ես ինքս էլ՝ անկախ լիազորություններից, նման հարցերում հստակ ասում եմ մեր մոտեցումը»:
