Արտակարգ դեպք՝ Նոր Նորքում. բազալտե 35 մետրանոց հենապատը փլվել է

Արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական 25/1 բարձրահարկ շենքի բակում մոտ 35 մետր բազալտից և բետոնից կառուցված հենապատը ամբողջովին փլվել է։ Փլուզման հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, սակայն այնտեղ կայանված Nissan Cube մակնիշի ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մետաղե ջարդոնի։ Մեքենայատերը կայանել է ավտոմեքենան, երեխայի հետ դուրս է եկել և մի քանի քայլ ավտոմեքենայից հեռանալուց հետո տեղի է ունեցել փլուզումը, և երջանիկ պատահականություն է, որ նրանք չեն տուժել։ Այս պահին դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատը և էլեկտրոցանցի ներկայացուցիչները, ովքեր տարածքում հսկողություն են կատարում, որպեսզի քաղաքացիները չանցնեն վտանգավոր հատված։ Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյանը, տեղում են նաև Նոր Նորք վարչալան շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը, նրա տեղակալ Արմեն Ալավերդյանը և կոմունալ բաժնի աշխատակիցները։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ամենակարևոր հարցերից մեկը նա է, թե ե՞րբ է վերանորոգվելու այս հենապատը, ու այս հենապատի մասին SHAMSHYAN.com-ը բազմիցս ահազանգել է վարչական շրջանի ղեկավարին, մի երկու անգամ էլ անձամբ վարչական շրջանի ղեկավարի տեղակալի հետ ենք եղել նշված վայրում, սակայն թաղապետարանի պաշտոնյաները կարծես թե անտեսել են բնակիչների և մեր բարձրաձայնած խնդիրը ու հետևություններ չեն արել, ու հիմա ականատես ենք լինում փլուզմանը։ Դեպքի վայր է ժամանել թաղապետարանի կոմունալ տնտեսության վարչության ինչ-որ ներկայացուցիչ, ով իրեն դրել է ամենագիտունիկի տեղ ու ծալապակաս արտահայտություններ է անում, մինչդեռ «ամբախ-զամբախ» խոսելու փոխարեն լավ կաներ՝ իր չինովնիկ շեֆերի հետ խնդիրը լուծեին։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև՝ արդյո՞ք վնասված ավտոմեքենայի սեփականատերը կկարողանա փոխհատուցում ստանալ վնասի համար... դա էլ այլ հարց է։ Քիչ առաջ դեպքի վայր ժամանեց նաև Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, իսկ մինչ այդ թաղապետարանի ակնոցավոր այն պաշտոնյան, ով ասում էր, որ թաղապետարանը մեղք չունի փլուզման մեջ, հեռացվեց դեպքի վայրից, քանի որ իր ծալապակաս արտահայտություններով «սղոցում էր մարդկանց ներվերը»։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 83 անգամ
Լրահոս
Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video) Ձեզ համար բացահայտեմ՝ ՔՊ-ականների 70%-ի վրա քրեական գործեր են հարուցվել.Նիկոլը վախեցնում է. Բոզոյան (video) Լկտիությունը սրա տեսեք․ դու ո՞վ ես, որ նման բան ասես․ ազատամարտիկը կոշտ պատասխանը Փաշինյանին (video) Ի՞նչ Փաշինյան, դրան ընտրող չպիտի լինի․․․ քաղաքացիների կոշտ արձագանքը (video) Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների վարումը հնարավոր է համարում. Փեզեշքիան Մենակ Ռոբերտ Քոչարյանը կարող է երկիրը փրկել այս վիճակից․ Իջևանի բնակիչ (video) Իրանը ԱՄՆ-ի դեմ հայց է ներկայացրել Հաագայի արբիտրաժային դատարան Ունենք վարչապետ, որը մեխը վերցրած, վարդակ է փնտրում, որ մեխը դրա մեջ մտցնի, խնդիրն այն է, որ հոսանքը ոչ թե իրեն է խփում, այլ ժողովրդին. Ռոբերտ Քոչարյան Եթե մի երեխայից թաքուն բան ասեին, մյուսը կխռովեր, մենք էս ի՜նչ դառանք․․․ Սյունեցիները Փաշինյանին իր տեղն են ցույց տվել․ Ռուզան Ստեփանյան (video) «Հատուկ ռազմական գործողությունը» շարունակվում է․ ՌԴ ՊՆ-ն վերահաստեց Տաթևիկ Հայրապետյանը հաղորդում է ներկայացրել իրեն հետապնդելու և սպառնալու վերաբերյալ․ լուսանկարներ Հորմուզի նեղուցի շարունակական շրջափակումը մեծ ճնշում է գործադրում համաշխարհային տնտեսության և էներգետիկ անվտանգnւթյան վրա. Ֆիդան «Մակրոնը հանցագործ բանդայի ներկայացուցիչ է»․ Երվանդ Բոզոյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am