Հայկական գինիները համտեսեցին Վաշինգտոնում (տեսանյութ)

Ամերիկայի ձայն Գինին գրականության, երաժշտության, քանդակագործության եւ այլ արվեստների հետ համատեղ երկրի այցեքարտն է: Նախորդ շաբաթ Հայաստանը ներկայացել էր իր գինիներով հանրահայտ Smithsonian Associates կրթական հիմնադրամի կողմից կազմակերպված «Գինու քաղաքակրթության սկզբնաղբյուր» փառատոնին: Որպես գինու բնօրրան, Հայաստանը՝ Վրաստանի, Պաղեստինի, Իսրայելի եւ Թուրքիայի հետ միասին ներկայացված էր Վաշինգտոնում անցած փառատոնին, պատմում է գինեգործ Վահե Քեշգերյանը. «Թեեւ մենք գինեգործական հազարամյակների պատմություն ունենք, խորհրդային ժամանակներում լռություն էր այս ոլորտում, իսկ այժմ, վերջին 5-6 տարիներին, հայկական գինեգործությունը վերածնունդ է ապրում, իսկ գինի խմելու մշակույթը Հայաստանում միշտ եղել է»: Միացյալ Նահանգներում հայկական գինիները բավականին մեծ հետաքրքրություն են վայելում: Ընդամենը մի քանի տարի առաջ ԱՄՆ ներկրված «Կարաս» գինիներն արդեն իսկ սկսում են իրենց արժանի տեղը գրավել ամերիկյան շուկայում. «Ամերիկյան շուկան մեզ համար նպաստավոր կլինի 1-2 տարի անց, քանի որ իրենք սիրում են նոր գինիներ, նոր համեր»: Վահե Քեշգերյանի խոսքով, հայկական գինեգործության վերածննդի հետ միասին մեծ առաջընթաց է ապրել հայկական գինիների որակը, որն աննկատ չի մնացել արտերկրյա սպառողների կողմից: Հայկական գինիների նկատմամբ հետաքրքրությունն էլ ավելի մեծ է, հաշվի առնելով դրանց թիկունքին կանգնած դարավոր պատմությունը, նշում է փառատոնի կազմակերպիչ, Smithsonian Associates խորհրդի տնօրեն Ֆրեդերիկա Ադելմանը. «Գինի ըմպելիս, ասես հասկանում ես տվյալ գինու ակունքը հանդիսացող երկրի պատմությունը»: Ֆրեդերիկա Ադելմանի խոսքով, գինեգործություն, ինչպես ցանկացած արվեստ, ունի եւս մեկ կարեւոր հատկություն՝ այն միավորում է մարդկանց եւ մշակույթներ:

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video) Ձեզ համար բացահայտեմ՝ ՔՊ-ականների 70%-ի վրա քրեական գործեր են հարուցվել.Նիկոլը վախեցնում է. Բոզոյան (video) Լկտիությունը սրա տեսեք․ դու ո՞վ ես, որ նման բան ասես․ ազատամարտիկը կոշտ պատասխանը Փաշինյանին (video) Ի՞նչ Փաշինյան, դրան ընտրող չպիտի լինի․․․ քաղաքացիների կոշտ արձագանքը (video) Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների վարումը հնարավոր է համարում. Փեզեշքիան Մենակ Ռոբերտ Քոչարյանը կարող է երկիրը փրկել այս վիճակից․ Իջևանի բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am