Արթուր Ալեքսանյանին Վրաստանում որակազրկեց թուրք մրցավարը. մանրամասներ (տեսանյութ)

Արթուրը գորգից հեռացավ գորգի անկյունում հայերի եւ վրացիների միջեւ ծագած վիճաբանության մասնակիցներին հանդարտեցնելու համար, այլապես վատ ավարտ կունենար, իսկ այդ ընթացքում 2-3 րոպե կանգնեցված էր գոտեմարտը: Գլխավոր մրցավարն ազգությամբ թուրք էր, գորգում գործող օլիմպիական չեմպիոնն էր, բնական է, որ այս միջադեպից վրացիները պետք է օգտվեին: Այս հարցին պետք է լուծում տալ. մենք անպաշտպան ենք միջազգային մրցասպարեզում: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Թբիլիսիից ասաց Ռիո-2016-ի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անձնական մարզիչ Գեւորգ Ալեքսանյանը՝ մեկնաբանելով Թբիլիսիում ընթացող վրացի լեգենդար ըմբիշներ Վախթանգ Բալավաձեի եւ Գիվի Կարտոզիայի անվան մրցաշարում հունիսի 10-ին Արթուր Ալեքսանյանի որակազրկումն ու պատճառները: Ռիո-2016-ի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 3 տպավորիչ հաղթանակ տանելուց հետո դուրս եկավ 98 կգ քաշային կարգի եզրափակիչ, որը սկանդալով եւ հայ ըմբիշի որակազրկմամբ ավարտվեց: «Արթուր Ալեքսանյանի գոտեմարտի ժամանակ գորգի մրցավարը անիմաստ միավոր տվեց Արթուրի մրցակցին, ինչը տրիբունայում բողոքի ալիք բարձրացրեց: Մինչ Արթուրը փորձում էր հետ վերադարձնել միավորները, գորգի ներքեւում Արթուրի գոտեմարտին հետեւող հայերի եւ տրիբունայում ներկա վրացիների միջեւ կռիվ հասունացավ եւ պատճառը վրացուն միավորներ նվիրելն էր: Այդ ժամանակ գոտեմարտը կանգնեցվեց: Կռվին միացել էին նաեւ մեր թիմի տղաները եւ որպեսզի բարձրացած աղմուկը չվերածվի ծեծկռտուքի, Արթուրը մի պահ հեռացավ գորգից՝ հանգստացնելու կռվի բռնվածներին, այդ թվում եւ մեր թիմի տղաներին: Այդ ամենը մի քանի վայրկյան տեւեց, ինչը առիթ հանդիսացավ, որպեսզի եւս 2 միավոր ավելացնեին վրացի Ռեւազ Նադարեիշվիլիին եւ հաղթանակը նվիրեն վրացուն: Մենք փորձեցինք բողոքարկել, բայց քանի որ մրցման գլխավոր մրցավարը թուրք էր, հասկանալի էր, որ ոչինչ փոխել հնարավոր չէր»,- ասաց Գեւորգ Ալեքսանյանը: Արթուր Ալեքսանյանի հայրն ու անձնական մարզիչը մանրամասնեց, թե ինչպես է եղել վրացու նկատմամբ մրցավարների բացահայտ դրական վերաբերմունքը: «Ամբողջ 5 րոպե 16 վայրկյանի ընթացքում վրացի ըմբիշը միայն պաշտպանվում էր եւ փորձում ուղղակի միավոր չտալ: Նա շատ պասիվ էր պաշտպանվում: Իսկ մրցավարները, հակառակ, պասիվություն տվեցին Արթուրին ու երկու միավոր շռայլեցին վրացուն: Դրանից էլ հանդիսատեսը վրդովվեց եւ վիճաբանություն ծագեց, քանի որ, նույնիսկ հանդիսատեսը համաձայն չէր այդ մրցավարության հետ: Վեճին մասնակցում էր նաեւ Վրաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը, ով իրեն շատ վատ պահեց: Նա էր կռիվ հրահրողներից մեկը նաեւ: Այդ ընթացքում 2-3 րոպե կանգնեցրեցին գոտեմարտը, որպեսզի հարթվի լարված իրավիճակը: Այդ ընթացքում, երբ կանգնեցրին գոտեմարտը, Արթուրը դեռ գորգի վրա էր: Տեսնելով, որ ավելի է թեժանում կռիվը, Արթուրն իջավ գորգից՝ կռիվը կանխելու: Հանդիսատեսն արդեն գորգ էր դուրս գալիս, քանի որ ոչ ոք համաձայն չէր այդ անարդար մրցավարության հետ: Ինչ ուզում, անում էին մրցավարները: Արթուրն իջավ, ժողովուրդը հանգստացավ, հանդարտվեց, վերադարձան տրիբունաներ, Արթուրն էլ վերադարձավ գորգ, որպեսզի շարունակի գոտեմարտը: Իսկ գլխավոր մրցավարը հայտարարեց, որ հաղթանակը տրվում է վրացուն, քանի որ Արթուր Ալեքսանյանը լքել է գորգը: Գոտեմարտի ավարտին մենք մոտեցանք գլխավոր մրցավարին՝ թուրքին, ով նաեւ օլիմպիական մրցավար է, փորձեցինք բացատրել, որ այդ ընթացքում այսպես, թե այնպես կանգնեցված էր գոտեմարտը, Արթուրն էլ իսկապես կանխեց լուրջ բախումը, մրցավարը հայտարարեց, որ իր որոշումը բեկման ենթակա չէ»,- նշեց Գեւորգ Ալեքսանյանը

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video) Ձեզ համար բացահայտեմ՝ ՔՊ-ականների 70%-ի վրա քրեական գործեր են հարուցվել.Նիկոլը վախեցնում է. Բոզոյան (video) Լկտիությունը սրա տեսեք․ դու ո՞վ ես, որ նման բան ասես․ ազատամարտիկը կոշտ պատասխանը Փաշինյանին (video) Ի՞նչ Փաշինյան, դրան ընտրող չպիտի լինի․․․ քաղաքացիների կոշտ արձագանքը (video) Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների վարումը հնարավոր է համարում. Փեզեշքիան Մենակ Ռոբերտ Քոչարյանը կարող է երկիրը փրկել այս վիճակից․ Իջևանի բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am