Նավթի գները աճում են Իրանի և Իրաքի նախարարների հանդիպման ֆոնին
Նավթային շուկայի խաղացողները սպասում են Իրանի արձագանքին, որը փորձագետների կարծիքով՝ չի համաձայնվի արդյունահանումը հունվարի մակարդակին սառեցնելու Ռուսաստանի և ՕՊԵԿ-ի մի շարք երկրների առաջարկին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: Նավթի համաշխարհային գները չորեքշաբթի ցուցադրել են 1%-ի չափավոր աճ, քանի որ ներդրողները սպասում են այսօր երեկոյան Իրանի, Իրաքի և Վենեսուելայի նախարարների հանդիպմանը:
