Տագնապալի միտում է
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան տագնապալի միտում է անվանել Թուրքիայում վերջին մեկ օրում տեղի ունեցած ահաբեկչությունների շարքը։ «Անխոս մենք ցավակցում ենք տուժածներին, դա շատ տագնապալի միտում է»,- փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Նշենք, որ չորեքշաբթի երեկոյան Անկարայում ահաբեկչությունից 28 մարդ էր զոհվել, եւս 61-ը վիրավորվել էին։ Զոհերի եւ վիարվորների մեծ մասը Թուրքիայի ԶՈւ ներկայացուցիչներ են եղել։
