Նիկոլ Փաշինյանի հանցակիցները

168 ժամը գրում է. Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո երկրի իրավաբանական և ոչ միայն իրավաբանական հանրույթը զբաղված է Սահմանադրության անիմաստ մեջբերումներով, որոնք ապացուցում են, որ նա Սահմանադրության ու օրենքի ուժով չի կարող լինել վարչապետի պաշտոնակատար։ Անիմաստ են ոչ միայն սահմանադրական ցիտատները, այլ անգամ նույն Նիկոլ Փաշինյանի եռամյա վաղեմության հայտարարությունն այն մասին, որ հրաժարական տալուց հետո Սերժ Սարգսյանը չէր կարող դառնալ վարչապետի պաշտոնակատար։ Եվ չդարձավ, քանի որ դա էր Սահմանադրության ու օրենքի պահանջը։


Փոխարենը՝ վարչապետ դարձավ Նիկոլ Փաշինյանը, քանի որ դա էր պահանջում փողոցը։ Ահա ուրեմն բոլոր այդ սահմանադրական մեջբերումներն անիմաստ են ու ժամանակի վատնում՝ այն պարզ պատճառով, որ Նիկոլ Փաշինյանը իշխանության է եկել ոչ թե Սահմանադրության, այլ փողոցի տրամաբանությամբ։ Իսկ դա նշանակում է, որ նա վարչապետի պաշտոնում կամ առանց դրա իշխանությունը պահպանելու է նույն՝ փողոցի տրամաբանությամբ։ Ընդ որում, նա այդպիսով ձեռնոց է նետում ոչ միայն Սահմանադրությանը, այլ նաև քաղաքականությանն ընդհանրապես։

Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել՝ պայմանով, որ խորհրդարանական մյուս ուժերը վարչապետի թեկնածու չպետք է առաջադրեն։ Այսինքն՝ նա նախապայման է ներկայացրել առ այն, որ խորհրդարանական ուժերը պետք է առաջնորդվեն ոչ թե սահմանադրությամբ իրենց վերապահված լիազորություններով, այլ Նիկոլ Փաշինյանի կամքով։ Խորհրդարանական խմբակցություններն էլ հեզաճկուն հարսի կեցվածքով ընդունել են Նիկոլ Փաշինյանի պայմանը, որը պայման է ոչ միայն ու ոչ այնքան՝ վարչապետի թեկնածու չառաջադրելու, որքան՝ իշխանությունը միասնաբար կիսելու մասին։


Գագիկ Ծառուկյանն ու Էդմոն Մարուքյանը՝ համաձայնելով առաջնորդվել ոչ թե Սահմանադրությամբ, այլ Նիկոլ Փաշինյանի սահմանած խաղի կանոնով, հույս ունեն, որ վերջինս իրենց մասնաբաժին է հանելու ապագա իշխանությունից, քանի որ ով՝ ով, բայց Ծառուկյանն ու Մարուքյանը լավ գիտեն, որ իշխանությունը որոշվելու է ոչ թե ընտրությունների արդյունքներով, այլ Նիկոլ Փաշինյանի սահմանած համամասնություններով, և դա լավ իմանալով, նրանք հույս ունեն, որ Փաշինյանն իրենց չի խաբելու ու վարձահատույց է լինելու վարչապետ չառաջադրելու այս գրեթե հանցավոր համաձայնության համար։

Իրականության մեջ վարչապետի պաշտոնակատարի կարգավիճակը պահպանելն իսկապես իշխանության բռնազավթում է, ինչպես պնդում են իրավաբանները։ Բայց գործնականում իշխանության բռնազավթում է ոչ միայն դա, այլև քաղաքական պայմանավորվածություններով իշխանության վերարտադրության հիմքերի ապահովումը, որում մասնակցում է ոչ միայն իշխանությունը, այլև քաղաքական համակարգի առնվազն խորհրդարանական հատվածը։

Մնալով որպես վարչապետի պաշտոնակատար՝ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղում այն մասին, որ պահպանելու է իշխանությունը բոլոր դեպքերում, անկախ ընտրությունների արդյունքներից՝ բոլոր տեսակի կեղծիքների գնով։ Նա այդ հարցում ունի հանցակիցներ՝ ի դեմս Գագիկ Ծառուկյանի ու Էդմոն Մարուքյանի, որոնք հակառակն ապացուցելու համար ունեն ուղիղ երկու շաբաթ։

դիտվել է 2706 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am