Փաշինյանը դարձել է կապիտուլյացիայի խորհրդանիշ ու հիմա միայն մեկ ձգտում ունի

Փաստը գրում է. «Նիկոլ Փաշինյանն իր հրաժարականը ներկայացրեց կիրակի օրը՝ ապրիլի 25-ին։ Ըստ Փաշինյանի, դա խորհրդանշական է, և այդ հրաժարականը նշանակում է, որ իրենք հենց Քաղաքացու օրը քաղաքացուց ստացած իշխանությունը վերադարձնում են քաղաքացուն, որպեսզի նա ընտրությունների միջոցով որոշի իշխանության հետագա ճակատագիրը։ Հիշենք, որ իշխանափոխությունից հետո Փաշինյանի կառավարությունը, որպես առաջին քայլերից մեկը, ձեռնամուխ եղավ «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագծի ընդունմանը, որով ապրիլի վերջին շաբաթ օրը հայտարարվեց Քաղաքացու օր:

Հայաստանում Քաղաքացու օրը նշվել է միայն մեկ անգամ՝ 2019 թվականի ապրիլի 27-ին, երբ Նիկոլ Փաշինյանը և այլ պաշտոնյաներ այդ օրը փակել էին Երևանի մի շարք կենտրոնական փողոցներ և խորոված-փարթի էին կազմակերպել։ Թե խորոված-փարթին ի՞նչ կապ ունի քաղաքացու հետ, այդպես էլ չիմացանք։ Բայց դա չէր խանգարել, որ իշխանությունները պետբյուջեից 124 մլն դրամ հատկացնեն տոնական միջոցառումների կազմակերպման համար։ Իսկ ահա 2020 թվականին, համավարակով պայմանավորված, այդ օրը չնշվեց: Բայց այս ամենի մեջ ամենակարևորն այն է, որ եթե տոնի անունը Քաղաքացու օր է, դա դեռևս չի նշանակում, թե այն քաղաքացիների տոնն է։


Իշխանությունների պատկերացմամբ, այդ օրը խորհրդանշում է այն, որ քաղաքացիները կարողացան 2018 թվականին փոփոխություններ բերել հայաստանյան ներքաղաքական կյանքում և իշխանափոխության հասնել, սակայն իրականում դա իշխանությունների տոնն է՝ ընկած «հեղափոխական օրացույցի» առանցքում։ Հարցն այն է, որ իրենց հեղափոխական հռչակած անձինք կարողացան քաղաքացուն բարեկեցիկ կյանք և ապահովվածություն խոստանալ ու, մարդկանց շրջանում կուտակված դժգոհությունն օգտագործելով, իշխանության գալ։ Այդպես Փաշինյանն ու իր թիմակիցները խաղացին քաղաքացիների հույզերի վրա՝ իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար։ Եթե հեղափոխականի աստառի ներքո հանդես եկող այդ մարդիկ իրոք քաղաքացու և պետության մասին մտածեին, ապա Փաշինյանը ժամանակին չէր հայտարարի. «Կա՛մ ես վարչապետ կընտրվեմ ժողովրդի պահանջով և աջակցությամբ, կա՛մ էլ ՀՀ-ում ընդհանրապես վարչապետ չի ընտրվի»։

Կարճ ասած՝ նրանց մոտիվացիան պարփակված էր միայն իշխանությանը տիրանալու պարզ բանաձևի ներքո։ Ու որպեսզի պահեն իրենց աթոռը, իշխանությունները սկսեցին հանրությանն զբաղեցնել փոփոխությունների իմիտացիայով՝ քաղաքական դաշտն իջեցնելով մանկապարտեզի մակարդակի, իսկ հասարակությանը բաժանելով սևերի ու սպիտակների։ Այդպես իրականում քաղաքացիներն անտեսվեցին, կորցրին իրենց դեմքը և վերածվեցին անհասկանալի ամբոխի, քանի որ նրանց փոխարեն իշխանություններն արդեն ամեն ինչ որոշել էին, և եթե այս կամ այն քայլն էին կատարում, ապա հայտարարում էին, թե դա անում են քաղաքացիների ու ժողովրդի անունից։

Այնինչ, Փաշինյանն իր հանրահավաքների ժամանակ խոստանում էր, թե ամեն մի կարևոր քայլ հրապարակում քննարկելու է ժողովրդի հետ, անգամ իր ելույթներից մեկում Հանրապետության հրապարակը հռչակեց 21-րդ դարի մարդկության նորագույն ժամանակների ագորան, սակայն դա չէր խանգարում, որ ինքը որոշումներն ընդունի միանձնյա՝ առանց քաղաքացիների կարծիքների հետ հաշվի նստելու։ Ճակատագրական որոշումներ: Փաշինյանը խոստանում էր հրապարակում ժողովրդի դատին ներկայացնել Արցախյան հիմնախնդրի ցանկացած լուծման տարբերակ, որը սեղանի վրա կլինի, բայց իրականում ոչ միայն ժողովրդից թաքցրեց իրական բանակցային դետալները, այլև Արցախյան պատերազմի ժամանակ հաղթանակի կարգախոսների ներքո հանրությանն առաջնորդեց խայտառակ պարտության։ Թերևս այդ է պատճառը, որ ՀՀ ոչ մի ղեկավար դեռևս այսքան խեղճ ու ստորացված վիճակում չի հայտնվել, որին ո՛չ դրսում են հարգում, ո՛չ էլ երկրի ներսում։


Մեծ հաշվով, Փաշինյանը դարձել է կապիտուլյացիայի խորհրդանիշը։ Ու հիմա միայն մեկ ձգտում ունի. նույն հպարտ քաղաքացիներին, նույն ժողովրդին հերթական անգամ խաբելով ու մոլորեցնելով՝ պատասխանատվությունը սահուն իր ուսերից գցել նրանց ուսերին: Մնում է հասկանալ՝ ցանկանո՞ւմ է մեր հանրությունը նորից խաբվել և այդ մեկ անձի մեղքն ու պատասխանատվությունը վերցնել իր վրա...»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

դիտվել է 714 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am