Ովքեր են լինելու Քոչարյանի ցուցակի առաջին տասնյակում

 
«Հրապարակ» օրաթերթը գրում է. 

Արդեն ուրվագծվում է, թե ովքեր են լինելու Ռոբերտ Քոչարյանի գլխավորած նախընտրական ցուցակի առաջին տասնյակում։ Համենայնդեպս, մի քանի աղբյուրներից ստացած ինֆորմացիայի համադրմամբ՝ ցուցակը հետեւյալ տեսքն է ունենալու․ այն կգլխավորի Ռոբերտ Քոչարյանը, երկրորդ համարը կզբաղեցնի ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: Երրորդը պարտադիր կին պետք է լինի․ երկար տատանումներից հետո Ռոբերտ Քոչարյանի ընտրությունն առաջին կին թեկնածուի հարցում, այդուհանդերձ, կանգնել է արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի վրա, որը ՀՀԿ-ից անցում կատարեց դեպի քոչարյանական ճամբար։ Չորրորդ-հինգերորդ տեղում թերեւս գեներալները կլինեն՝ Սեյրան Օհանյան, Յուրի Խաչատուրով։


Ցուցակի երկրորդ կինը կլինի ՀՅԴ-ական Լիլիթ Գալստյանը։ ՀՅԴ պայմաններից մեկն էլ ցուցակում հավասար ներկայացվածությունը պետք է լինի, որը Ռ․ Քոչարյանի կողմից ըմբռնումով է ընդունվել։ Ապա ցուցակում կլինի մյուս դաշնակից կուսակցության՝ «Վերածնվող Հայաստանի» նախագահ Վահե Հակոբյանը։ Հաջորդիվ կլինեն Ռ․ Քոչարյանի վաղեմի աշխատակիցները՝ Արմեն Գեւորգյան, Վահե Հովհաննիսյան, Էլինար Վարդանյան։ Նրանք դեռեւս նրա նախագահ աշխատած շրջանի գործընկերներն են, որոնք հավատարիմ են մնացել ՀՀ երկրորդ նախագահին։ Երկրորդ տասնյակում կլինեն ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, «Տաշիրի» սեփականատեր Կարեն Կարապետյանի որդին՝ Վահե Կարապետյանը, Կարեն Ճշմարիտյանը եւ այլք։

դիտվել է 7301 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am