Ռուսաստանը ոչնչացրել է զարինի պաշարները
Ռուսաստանը ոչնչացրել է մարտական նպատակների համար նախատեսված զարին թունավոր նյութի իր ողջ պաշարները: Քիմիական զենքի անվտանգ պահպանման ու ոչնչացման դաշնային վարչության պետ Վալերի Կապաշինը տեղեկացրել է, որ Ռուսաստանը ոչնչացրել է զարինի պաշարների 98.9%-ը:
Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը՝ նշելով, որ աշխատանքներն ավարտին կհասցվեն այս տարվա ընթացքում:
Ինչպես գրվում է՝ Ռուսաստանը քիմիական զենքի ոչնչացման վրա ծախսել է 330 միլիարդ ռուբլի:
