Իրաքում ԻՊ գրոհայինները երիտասարդի են գլխատել
Իրաքում «Իսլամական պետության» գրոհայինները 15-ամյա պատանու են գլխատել այն բանի համար, որ նա արեւմտյան փոփ-երաժշտություն է լսել, գրում է Lenta-ն` վկայակոչելով Daily Mail-ին: Ծայրահեղականներն ահաբեկիչների պատվար համարվող Մոսուլում ձերբակալել են Այհամ Հուսեյնին, որի մոտ CD նվագարկիչ է եղել: Շարիաթի դատարանը պատանուն հրապարակային մահապատժի է դատապարտել, այնուհետև մարմինը վերադարձրել են ընտանիքին: Երաժշտական գործիքներ նվագելը եւ երաժշտության ուղեկցությամբ երգելն արգելված են ԻՊ վերահսկողության տակ գտնվող տարածքներում:
