4 տարի Մեհրիբանը Թուրքիայում է ապրել. Իլհամ Ալիեւի հորեղբոր սկանդալային նամակը

Կուռ եւ ամուր ներկայացող Ալիեւների տոհմն իրականում այդպիսին չէ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ նրա հորեղբոր` գիտնական, հասարական գործիչ Ջալալ Ալիեւի (մահացել է 2016-ին), մեղմ ասած, ոչ բարեկամական հարաբերությունների մասին ադրբեջանական մամուլը միշտ չէ, որ համարձակություն է ունեցել գրել: Ջալալ Ալիևը հաճախ է աչքի ընկել իր սկանդալային հայտարարություններով, արհամարհական արձագանքներով: Ըստ որոշ վարկածների` Իլհամի եւ հորեղբոր հարաբերությունները սկսել են լարվել 2003-ին, երբ Հեյդար Ալիևի առողջական վիճակն անհույս է եղել, և բոլորը հասկացել են, որ իշխանությունը կփոխանցվի նրա միակ որդուն` Իլհամ Ալիևին: Սա դուր չի եկել Ջալալ Ալիևին: 2003թ. ընտրություններից առաջ Ջալալը փորձել է համոզել Իլհամին, որ զիջի իշխանությունը` ասելով, թե նա դեռ երիտասարդ է դրա համար: Ուշագրավ է, որ Իլհամի իշխանության տարիներին հարազատ հորեղբայրը որոշ ժամանակ անհետացած է եղել, չի ներկայացել հանրությանը: Վարկածներից մեկի համաձայն էլ` Իլհամի անմիջական հրահանգով` նա գտնվել է տնային կալանքի տակ` ապշերոնյան ամառանոցներից մեկում: Ներկայացնում ենք Իլհամի հորեղբոր՝ Ջալալ Ալիեւի սկանդալային նամակը, որը, հասկանալի պատճառներով ադրբեջանական մամուլում այդպես էլ լայն տարածում չի գտել: «Չկարողացա արժանանալ այդ ոջիլի ընդունելությանը: Օգնականին ասացի, որ հաղորդի Իլհամ Փաշաևին, որ Ջալալ Ալիևն է եկել: Այդ ոջիլը մարդ չի եղել և չի լինի, նրանից ի՞նչ նախագահ: Ինձ տնային կալանքի է դատապարտել: 3 տարի է` փակված էի մնացել Պատանդարայում` իմ տանը: Նա դարձել է Փաշաև: Եթե իսկական տղամարդ լիներ, մի օր էլ իր կողքին չէր պահի Մեհրիբանին: Այդ անամոթ, վուլգարՄեհրիբանը իշխում է ամբողջ Ադրբեջանում, իր ձեռքում է կենտրոնացրել Ադրբեջանի ողջ հարստությունը: Այդ կախարդն ինչքան էլ յուրացնի, չի կշտանա ո’չ փողերից, ո’չ նավթից, ո’չ ոսկուց: Այդ կախարդը ոջիլ է, ոջիլ: Անձամբ գիտեմ 17 տղամարդու, որոնց հետ այդ փչացածը սիրային կյանք է ունեցել: Իսկ դուք գիտե՞ք, որ Մեհրիբան Ալիևան ապրել է Թուրքիայում: Եթե չգիտեք, ապա իմացեք: Նա երկար ժամանակ դա գաղտնի է պահել, սակայն ամեն ինչ չէ, որ կարելի է գաղտնի պահել, երբեմն մարդն ինքն է բացահայտում իր գաղտնիքները: Երկու տարի առաջ Մեհրիբան Ալիևան թուրք դերասանուհի Թյուրքան Շորայի հետ հանդիպման ժամանակ խոստովանել է, որ 4 տարի ապրել է Թուրքիայում: Թուրքական թերթերը գրել են այդ մասին, սական ադրբեջանական ոչ մի թերթ չի գրել. Մեհրիբանն արգելել էր: Մեհրիբանի պաշտոնական կենսագրությունում չի բացահայտվում, որ նա ապրել է Թուրքիայում: Ինչո՞ւ: Դա լուրջ փաստ է: Իրականում 1991-1995 թվականներին նա ապրել է Թուրքիայում: Եթե Իլհամը ինքնասիրության նշույլ ունենար, նրան կլքեր: Մեհրիբանին Թուրքիայում պահել է AZAL ընկերության ներկայիս նախագահ Ջահանգիրը: Եթե ուշադրություն դարձնեք, ապա կտեսնեք, որ մինչև 1995 թվականը Մեհրիբանը Ադրբեջանում արված լուսանկարներ չունի, անգամ` Ալիևի հետ ընդհանուր լուսանկար»: Թարգմանությունը` Yerkir. am-ի

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video) Ձեզ համար բացահայտեմ՝ ՔՊ-ականների 70%-ի վրա քրեական գործեր են հարուցվել.Նիկոլը վախեցնում է. Բոզոյան (video) Լկտիությունը սրա տեսեք․ դու ո՞վ ես, որ նման բան ասես․ ազատամարտիկը կոշտ պատասխանը Փաշինյանին (video) Ի՞նչ Փաշինյան, դրան ընտրող չպիտի լինի․․․ քաղաքացիների կոշտ արձագանքը (video) Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների վարումը հնարավոր է համարում. Փեզեշքիան Մենակ Ռոբերտ Քոչարյանը կարող է երկիրը փրկել այս վիճակից․ Իջևանի բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am