Բայդենի ճանաչումը․ ի՞նչ կստանա դրանից հայ ժողովուրդը

Ամենամյա ապրիլ 24-յան ուղերձում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկու անգամ արտասանել է Ցեղասպանություն՝ genocide բառը, որը անշուշտ, կարևոր և նշանակալի առաջընթաց է։ Այստեղ անշուշտ, մեծ է ամերիկահայ համայնքի աշխատանքը և Հայ դատի գրասենյակի բազմավաստակ երախտավորների տարիների աշխատանքը։

Ամեն դեպքում, ԱՄՆ նախագահի կողմից ցեղասպանության փաստի ընդունումը դեռևս չի նշանակում, թե ԱՄՆ-ն՝ որպես պետություն, ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։ Ճանաչման գործընթացը ենթադրում է, որ հաջորդաբար ԱՄՆ սենատը պետք է Ցեղասպանության փաստն ընդունող և դատապարտող բանաձև ընդունի։
<<Ամեն տարի այս օրը մենք հիշում ենք բոլոր նրանց կյանքը, ովքեր զոհվել են Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության ժամանակ, և կրկին խոստանում ենք կանխել նման ոճրագործությունների կրկնությունը: Օսմանյան իշխանությունների կողմից Կոստանդնուպոլսում հայ մտավորականության և համայնքի ղեկավարների ձերբակալությունից հետո 1915 թվականի ապրիլի 24-ից մեկուկես միլիոն հայեր տեղահանվեցին, սպանվեցին կամ ուղարկվեցին մահվան ոչնչացման արշավով: Մենք հարգում ենք Մեծ Եղեռնի զոհերին, որպեսզի տեղի ունեցածի սարսափները երբեք չկրնկնվեն: Եվ մենք հիշում ենք, որ պետք է զգոն լինենք ատելության քայքայիչ ազդեցության դեմ ՝ իր բոլոր ձևերով:

Փրկվածներից շատերը ստիպված էին նոր տներ ու նոր կյանք փնտրել ամբողջ աշխարհում, այդ թվում ՝ ԱՄՆ-ում։ Տասնամյակների ընթացքում հայ ներգաղթյալները անթիվ եղանակներով հարստացրել են Միացյալ Նահանգները, բայց նրանք երբեք չեն մոռացել այն ողբերգական պատմությունը, որով իրենց նախնիներից շատերին բերեցին մեր ափերը: Մենք հարգում ենք նրանց պատմությունը: Մենք տեսնում ենք այս ցավը:
Այսօր, երբ սգում ենք կորցրածի համար, եկեք մեր հայացքը ուղղենք դեպի ապագա՝ դեպի այն աշխարհը, որը ցանկանում ենք կառուցել մեր երեխաների համար: Եկեք վերահաստատենք ապագա ոճրագործությունները կանխելու մեր ընդհանուր վճռականությունը` աշխարհի ցանկացած կետում: Եվ եկեք փնտրենք ապաքինում և հաշտեցում աշխարհի բոլոր մարդկանց համար: Ամերիկացի ժողովուրդը պատվում է 106 տարի առաջ սկսված ցեղասպանության զոհ դարձած բոլոր հայերին>>, - իր ուղերձում մասնավորապես ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

Արդյոք Բայդենի այս հայտարարությանը կհոջորդի Սենատի կողմից բանաձևի Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունումը։ Անկեղծորեն պետք է նկատել, որ Սենատի ճանաչման գործընթացը շատ բարդ է, և այս առումով հույսեր փայփայելը իրատեսական չէ գոնե այս պահին։ Թուրքիան, ի դեպ, արդեն արձագանքել է Բայդենի հայտարարությանը։ Անկարան լիովին մերժում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը, որում նա ճանաչել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը։ «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: «Բառերը չեն կարող փոխել կամ վերաշարադրել պատմությունը։ Մենք ոչինչ չունենք սովորելու որևէ մեկից մեր անցյալի մասին։ Քաղաքական օպորտունիզմը խաղաղության և արդարության մեծագույն դավաճանություն է։ Մենք լիովին մերժում ենք այդ հայտարարությունը, որը հիմնված է բացառապես պոպուլիզմի վրա»,- Twitter-ի իր էջում գրել է նա։

Ավելի ուշ հայտարարություն է տարածել նաև Թուրքիայի ԱԳՆ-ն, որտեղ նշվում է, թե ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը խարխլում Է Թուրքիայի հետ ունեցած վստահությունն ու բարեկամությունը։ «Անցյալի վերքերն ամբողջությամբ բուժելու և տարածաշրջանում ապագա կառուցելու համար անկեղծ ջանքեր գործադրելու փոխարեն՝ ԱՄՆ նախագահի հայտարարությունը կհանգեցնի ազգերի բևեռացման և կխանգարի խաղաղությանն ու կայունությանը։ Թուրք ժողովուրդը երբեք չի ընդունի պատմական փաստերը խեղաթյուրող հայտարարությունը», - նշվում է Թուրքիայի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:

Ըստ Թուրքիայի՝ ԱԳՆ-ն կոչ է արել ԱՄՆ նախագահին շտկել այդ լուրջ սխալը, որը, Անկարայի վարկածով, մեկ նպատակ ունի` բավարարել որոշակի քաղաքական շրջանակների շահերը։ Չավուշօղլուի նյարդային պոռթկումը հասկանալի է, քանի որ ԱՄՆ նախագահի՝ Ցեղասպանության փաստի ընդունումը Թուրքիայի օրեցօր աճող ծավալապաշտական նկրտումների համար զսպող նշանակություն է ունենալու։ Թուրքիան ակնհայտորեն սկսել է դրսևորել գերտերության վարքագիծ՝ իրեն թույլ տալով ինքնուրույն և չհամաձայնեցված քայլեր, որոնք, եթե շարունակություն ունենան, կարող են փոխել ուժերի հարաբերակցությունը համաշխարհային մասշատաբով։ Գերտերություններից որևէ մեկը, ԱՄՆ-ն այդ թվում, պատրաստ չէ ընդունել նոր խաղացողի։ Թուրքիային տրված ապտակն այս պահին զսպողական նախազգուշացում է։

Ընդամենը մի քանի ամիս առաջ հայ ժողովուրդը Արցախում նորից ցեղասպանություն ապրեց՝ դարձյալ Թուրքիայի ձեռքով, դարձյալ կորցնելով իր պատմական հայրենիքը։ Արցախում տեղի ունեցած ադրբեջանա-թուրքական ագրեսիան ԱՄՆ-ն չի դատապարտել, չի տվել հստակ գնահատական, այն դեպքում, երբ 44-օրյա պատերազմի ընթացքում օգտագործվել են արգելված զենքեր, երբ օգտագործվել է քիմիական զենք, երբ հարվածել են խաղաղ բնակչությանը, երբ գնդակոծվել են հայկական եկեղեցիները, ծննադտներն ու դպրոցները, երբ առ այսօր կան գերեվարված հայեր, որոնց Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել։ Փաստացի տեղի է ունենում նոր ցեղասպանություն։

Հայաստանի համար ԱՄՆ նախագահի ճանաչումը բարոյական հաղթանակի տիրույթում է, որը իրավական հետևանք կամ գոնե Թուրքիայի ագրեսիայի զսպում՝ ընդդեմ Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի, չի ենթադրում։ Մինչդեռ մեզ՝ հայերիս համար ԱՄՆ նախագահի ճանաչումը կարևոր է հենց այս տեսանկյունից․ ի՞նչ են ստանալու Հայաստանը, Արցախն ու հայ ժողովուրդը այդ ճանաչումից։ Ճանաչման փաստը կարող է օգտագործվել ներքաղաքական դաշտում հակառուսական տրամադրություններ հրահրելու նպատակով, որը ոչ միայն ցանկալի չէ, այլև վտանգավոր է՝ հաշվի առնելով Արցախի և Հայաստանի անվտանգության այժմյան ոչ ստաբիլ վիճակն ու ռուսական զինուժի ազդեցությունը՝ խաղաղությունը պահպանելու հարցում։ Չմոռանանք, որ օրակարգում դեռևս կա նաև Սյունիքի միջանցքի հարցը և Զանգեզուրի նվաճման հետ կապված Ալիևի մեծ ախորժակը։


Հայկ Դավթյան

 

դիտվել է 2429 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am