Բրյուսելը Եվրախորհրդարանի նոր շենք կկառուցի
Politico-ն փոխանցում է,որ Եվրախորհրդարանի առաջարկի համաձայն՝ կքանդվի Բրյուսելի գլխավոր գրասենյակներից մեկը։ Նոր շինության արժեքը 430 մլն եվրո է: 24 տարի առաջ կառուցված շինությունը չի համապատասխանում անվտանգության ժամանակակից ստանդարտներին։ 2012 թվականին շինության մի մասը պարզապես փակվեց, երբ ճեղքեր հայտնաբերվեցին։
