Բելգիան մերժել է ապաստան խնդրողների ավելի քան 74 տոկոսին
РИА Новости-ն հայտնում է,որ Բելգիան ընթացիկ տարվա սկզբից մերժել է ապաստան տրամադրել խնդրողների 74,4 տոկոսին, հայտնել է Փախստականների և քաղաքացիություն չունեցող անձանց հարցերով գլխավոր կոմիսարիատի ներկայացուցիչը:
Գերատեսչությունը «հավասարակշռված մոտեցում է կիրառում՝ պաշտպանության լեգիտիմ պահանջմունքներ սահմանելով և կանխելով անհիմն խնդրանքները, չարաշահումներն ու ընթացակարգային ուշացումները», - ասել է նա:
2016 թվականի Բելգիայի ներգաղթի իշխանությունները փախստականի կարգավիճակ են տվել ավելի քան 14 հազար հայտ ներկայացնողի:
