6 ամիս առաջ հային կոտորած թուրքի առաջ ծնկի եկած Նիկոլն արժանի չէ բարձրանալ Ծիծեռնակաբերդ․Սաղաթելյան (video)
Հայաստանի ներկայիս իշխանությունները պատրաստ են հրաժարվել ամեն ինչից. նրանք ծնկի են եկել թուրքերի առջեւ: Այդ մասին Երեւանի Ազատության հրապարակում ապրիլի 23-ին նախքան ջահերով երթի մեկնարկը հայտարարել է ՀՅԴ Գերագույն խորհրդի անդամ Իշպան Սաղաթելյանը:
Մեկնաբանելիս իշխանամետ ԶԼՄ-ների հաղորդագրությունները, որ ՀՅԴ երիտասարդները ջահերով երթից հետո մտադիր են գիշերել «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիրում, որպեսզի փակեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը դեպի հավերժական կրակ՝ Սաղաթելյանը հերքել է այդ շշուկները: «Նրանք ստում են: Դա նրանց հերթական ապատեղեկատվությունն է:
