Համբերության բաժակը լցված է. Վահե Հակոբյան (video)
Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է դատախազության մոտ երեկվա միջադեպին. «Ես չեմ կարծում, որ ոստիկանները հրահրեցին այդ բախումը, եւ ոչ էլ ժողովուրդն էր եկել այդ տրամադրությամբ։ Պարզապես արդեն այդ բաժակը լցված է։ Ինչքա՞ն կարող է այս վիճակը շարունակվել, ի վերջո ո՞ւր ենք գնալու, արդեն վաղուց գլորվում ենք այդ անդունդը, մնացել է պարզապես հասնենք հատակին, որտեղից հետադարձ ճանապարհ չունենք»։
