Լիլիթ Մակունցը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարության մասին (video)
Վարչապետը որեւէ տուն չի մտել առանց թույլտվության եւ չեմ կարծում, որ դա հնարավոր կլիներ անել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 23-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում վարչապետ Նիկոլ Փաշինյանի անակնկլ այցին բնակիչներից մեկի տուն:
Ինչ վերաբերում է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, թե «Սյունյաց արշավանքի ամենանողկալի դրվագը ուշ երեկոյան, առանց թույլտվության, նրա ներխուժումն էր շուռնուխեցի մի կնոջ բնակարան», Մակունցն ասաց. «Այն մեկնաբանությունը, որը տվել է առաջին նախագահը, չի համապատասխանում իրականությանը»:
