Դեռ վաղ է խոսել. Պեսկով
Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանին S-300 զենիթահրթիռային համալիրների մատակարարման կոնկրետ ժամկետները դեռ հստակեցված չեն, քանի որ, մասնավորապես, դեռ չի ստացվել գումարը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Դեռ վաղ է խոսել կոնկրետ ժամկետների մասին։ Նման ժամկետներ չկան։ Այնտեղ կան վճարման հետ կապված խնդիրներ, դեռ վճարում չի արվել անհրաժեշտ ձևով»,- ասել է Պեսկովը:
