Նախապատերազմական վիճակ. Մոսկվան անտեսում է Ալիևի ցինիկ սադրանքները

Մոսկվան երեկ Երևանին ու Բաքվին կոչ է արել զերծ մնալ ռևանշիստական տրամադրություններից և ռազմատենչ հռետորաբանություն, որը կրկին կարող է տարածաշրջանը հասցնել պատերազմի եզրին: Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախարար Իլհամ Ալիևի «Զանգեզուրն ուժով գրավելու» մասին հայտարարությունն ասել է. «Մենք ելնում ենք նրանից, որ Բաքվի ու Երևանի հայտարարությունները և գործնական քայլերը պետք է բխեն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածություններից»:

Զախարովան անդրադառնալով ռազմագերիների հարցին՝ նա նշել է, որ իրենք հանդես են գալիս ռազմագերիների հարցը «բոլորը բոլորի դիմաց» լուծելու օգտին: «Այդ քայլն իսկապես կստեղծեր բարենպաստ մթնոլորտ՝ մի շարք կարևոր հարցերով առաջ շարժվելու համար»,- ասել է նա: Մեկնաբանելով Բաքվում «Ռազմավարի պուրակի» բացումը՝ ԱԳՆ ներկայացուցիչն ասել է. «Մենք ակնկալում ենք, որ գործնական հարցերում Բաքուն ու Երևանը կձգտեն այնպիսի քայլերի, որոնք ուղղված կլինեն հարաբերությունների կարգավորմանը, ոչ թե նոր բաժանարար գծերի ստեղծմանը»:
Զախարովայի խոսքով, հատկապես պատերազմից հետո դա շատ բարդ է, այդ թվում հոգեբանորեն: «Այո՛, շատերը համաձայն չեն արդյունքների հետ: Ինչ-որ մեկը շարունակություն է ուզում, ինչ-որ մեկը ռևանշ: Բայց արդյո՞ք դա է նպատակը: Եվ արդյո՞ք նման գրգռիչները, նման խնդիրները կնպաստեն կարգավորմանը կամ խաղաղության կնքմանը: Հենց այդ հարցադրումն է պետք անել: Պատասխանն ակնհայտ է. իհա՛րկե ոչ, չեն նպաստում»,- ասել է Զախարովան: Այս փուլում, Զախարովայի խոսքով, կարևորագույն խնդիր է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում վստահության միջոցների ամրապնդումը, դրական տնտեսական օրակարգի ձևավորումը, որն ի վիճակի կլինի ապահովել Անդրկովկասում զարգացման հեռանկարները: «Դա բխում է տարածաշրջանի մեր բոլոր գործընկերների շահերից»,- ասել է Զախարովան:

Այսպես, Մոսկվան Երևանին ու Բաքվին դիտարկում է նույն հարթության վրա, և կարելի է ասել՝ անտեսում է Ալիևի՝ Հայաստանի տարածքային պահանջներ ներկայացնելու շարունակական հայտարարությունները, որը ոչ միայն ռևանշի, այլև հստակ նոր ռազմական գործողություններ հրահրելու վկայություն են:

Արդյոք Ռուսաստանը, որն այսպես ասած՝ պատերազմի դադարեցման ու կայունության հաստատման հովանավորն է, պետք է անտեսի Ադրբեջանի նախագահի պահվածքը: Ի՞նչ հետևանք է դա ունեցել մինչ այժմ, և ինչ հետևանք է ունենալու ապագայում...
Երեկ օրինակ Ադրբեջանի Պետական սահմանային ծառայությունից հայտարարել է, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցից հետո հայկական կողմը սադրանքներ է կատարել Ադրբեջանի հետ սահմանին:

Ըստ ադրբեջանական կողմի՝ նախօրեին հայ զինծառայողները կրակ են բացել Զանգելանի շրջանի Սեյիդլար գյուղի, ինչպես նաև այդ ուղղությամբ կանգնած ռուսական սահմանային ծառայության ստորաբաժանումների ուղղությամբ: «Կատարվածի կապակցությամբ ռուս սահմանապահներն ադրբեջանական կողմին հայտնել են, որ սադրանք կատարողները եղել են ալկոհոլի ազդեցության տակ և խնդրել են պատասխան միջոցներ չձեռնարկել»,- ասվում է Ադրբեջանի սահմանային ծառայության հաղորդագրության մեջ: Բացի այդ, հաղորդագրության մեջ նշվում է, որ Շուռնուխ գյուղից մի խումբ անձինք, 30-40 ինքնաձիգներով և հակաադրբեջանական կարգախոսներ հնչեցնելով, շարժվել են ադրբեջանական սահմանի ուղղությամբ: Ծառայությունից հայտարարել են, թե «նման սադրանքների կրկնության դեպքում ադրբեջանական կողմը կկիրառի ամենակոշտ պատասխան միջոցները»:

Ի պատասխան՝ Հայաստանի Պաշտպանության նախարարությունից արձագանքել են, որ չափազանց վառ երևակայություն է պետք ունենալ` Հայաստանի զինված ուժերին ռազմավարական դաշնակից երկրի` Ռուսաստանի խաղաղապահ առաքելության դիրքերի ուղղությամբ կրակոցներ արձակելու «մեղադրանք» վերագրելու համար:
«Առավել քան ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը հուսահատ փորձ է անում նախորդ օրվա` իր կողմից թույլ տրված հրադադարի ռեժիմի խախտման, մասնավորապես` ԱՀ որոշ բնակավայրերի ուղղությամբ արձակված կրակոցների պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա: Այդուհանդերձ, ինչպես ԱՀ, այնպես էլ ՀՀ զինված ուժերը հավատարիմ են հրադադարի ռեժիմի պահպանման եռակողմ պայմանավորվածությանը և նույնը հորդորում են անել ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությանը», հաղորդում է ՀՀ ՊՆ-ն:

Այսինքն, արդեն իսկ հայ-ադրբեջանական սահմանին այնպիսի մթնոլորտ է, երբ ցանկացած պահի ադրբեջանական կողմից սադրանքներ հրահրվել ու ռազմական գործողություններ սկսվել՝ հայկական կողմին մեղադրելու հիմնավորմամբ, սակայն իրականում ռուս խաղաղապահներին դուրս հրավիրելու նպատակով:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5323 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն ապրիլի 13-ին կսկսի Իրանի նավահանգիստներ մտնող կամ դուրս եկող նավերի շրջափակումը․ Թրամփ Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով․ իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին Մենք հանդիպեցինք մաքսիմալիզմի, փոփոխվող նպատակակետերի և շրջափակման․ Արաղչի Շուտով դուք կարոտով կսպասեք 4-5 դոլարանոց բենզինին. Իրանի խորհրդարանի նախագահ Մերցն ու Ռյուտեն շնորհավորել են Մագյարին Հունգարիայի ընտրություններում տարած հաղթանակի առթիվ ՆԱՏՕ-ի անդամներն ու Ծոցի երկրները կաջակցեն ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցի շրջափակման գործողություններում Իսրայելը պատրաստվում է Իրանի հետ պատերազմի հնարավոր վերսկսմանը Քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանն ու ապագային. պատգամավոր Երասխի ճանապարհին «Hyundai»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am