Թերեզա Մեյը կմեկնի Ֆրանսիա՝ քննարկելու Brexit-ը
Sky News հեռուստաընկերության փոխանցմամբ,Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հունիսի 13-ին կմեկնի Ֆրանսիա՝ հանդիպելու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Հանդիպման ընթացքում ծրագրվում է քննարկել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցը: «Երեքշաբթի՝ հունիսի 13-ին, ես կմեկնեմ Ֆրանսիա՝ հանդիպելու նախագահ Մակրոնի հետ: Կարևոր է անցնել Brexit-ի նախապատրաստական բանակցություններին»,- ասել է նա.
