Սյունիքը չպետք է միայնակ մնա, Հայաստանը չի զիջում Սյունիքը. Երևանը պետք է եռա

Հայաստանի հարավը երեկ Փաշինյանին, այսպես ասած՝ «գրկաբաց» ընդունեց, միանշանակ ապացուցելով, որ տեր է իր հողին, և չի ընդունում հետպատերազմյան՝ Մեղրիի ու Զանգեզուրի կոմունիկացիոն ապաշրջափակման հայտարարություններին, որոնք հնչում են Թուրքիայից ու Ադրբեջանից, ինչպես նաև Հայաստանի գործող իշխանությունների կողմից...

Մեղրիում երեկ բնակիչները փողոցներում վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին ուղեկցել են վանկարկումներով ու պահանջել հեռանալ Սյունիքից։ Չնայած սյունեցիների ընդվզմանն ու պահանջին՝ Փաշինյանը շարունակել է քայլարշավը Մեղրիի փողոցներով՝ ոստիկանների, հատուկ ջոկատայինների ուղեկցությամբ։ Իրավիճակն ավելի է լարվել, քաշքշուկ սկսվել ոստիկանների ու քաղաքացիների միջև։

Փաշինյանը նպատակ էր դրել ապացուցել իրեն քննադատող ուժերին ցույց տալ, թե անգամ Սյունիքի մարզում խնդիր չունի, ազատ «ելումուտ» է անելու: Բայց իրողությունն այլ էր

Իհարկե, Փաշինյանի դեմ բողոքի ակցիաներն անհետևանք չմնացին։ Ժամեր անց՝ արդեն Կապանի մարզպետարանում Փաշինյանը իրավապահներին՝ հանրապետության ու մարզի ոստիկանապետերին հանձնարարեց զբաղվել այս միջադեպով։ «Հանրապետության իրավապահ մարմինները շատ հստակ և կոշտ կերպով կարձագանքեն, որովհետև չի կարելի թույլ տալ, որ փոքր խմբակ մարդկանց ուղղակի ստեղծ տպավորության, այսինքն` անկախ տպավորությունից, չի կարելի թույլ տալ, որ անպատժելիության մթնոլորտ գոյություն ունենա Հայաստանի Հանրապետությունում: Պարոն Աբազյան, պարոն Ղազարյան, դուք հիմա այստեղ եք, և ես ակնկալում եմ, որ շատ կտրուկ և հատուկ գործողություններով այս հարցը կլուծվի և մեղավորները հանրության համար տեսանելի ձևով կկանչվեն պատասխանատվության», - ասաց Փաշինյանը:

Քննչական կոմիտեի ներկայացուցիչը վարչապետին զեկուցեց, որ քրեական գործ է հարուցել։ Իսկ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանն էլ գրեց, թե Ագարակում և Մեղրիում տեղի ունեցածը հայտնի շրջանակների կողմից կազմակերպված գործողություններ են և որևէ կապ չունեն բուն ագարակցիների ու մեղրեցիների հետ։ Թե ովքեր են այդ շրջանակները, խոսնակն անուններ չի նշել։

Բնակիչներին ոչ ոք չի ուղղորդել, ակցիաներն ինքնաբուխ են եղել, լրատվամիջոցներին ասել էր Մեղրի համայնքապետ Մխիթար Զաքարյանը. «Մարդկանց թվում է, թե Մեղրու ազգաբնակչությունը էդ կարգի իներտ է, որ Ալիևն ասում է՝ պետք է գրավենք 101 տարի հետո պետք է վերադառնանք ու Զանգեզուրի միջանցքը վերցնենք, դա մարդկանց չի հետաքրքրելու հա՞, ես էլ էդ հարցը կարամ տամ»:

Սյունիքի խոշոր համայնքների ղեկավարները նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո պահանջեցին վարչապետի հրաժարականը։ Մի քանիսը նախկին մարզպետ Վահե Հակոբյանի նորաստեղծ կուսակցության շարքերում են ու մասնակցելու են առաջիկա ընտրություններին։

Մեղրիի համայնքապետն ասում է՝ իրենք չեն ուղղորդել, մարդիկ հարցեր ունեին Փաշինյանին. «Մեր ժողովրդին մի թերագնահատեք, էլի, մեծ մասը պատերազմին մասնակցած, սահման պահած, պետք լինի էլի պահող մարդիկ են, զոհվածի հարազատ են, նախկինում հող ազատագրած զոհված ազատամարտիկի որդի են: Իրանք, բնական է, իրենց հարցադրումներն ունեն»:

Ինչևէ, պատերազմի ավարտից հետո սա Սյունիք մտնելու Փաշինյանի երկրորդ փորձն է։ Առաջինը դեկտեմբերին էր, Սիսիանից այն կողմ նա չկարողացավ անցնել։ Սիսիանի եկեղեցում քահանան վարչապետի պարզած ձեռքը օդում էր թողել, սյունեցիները փակել էին Գորիս տանող ճանապարհը, ինչից հետո Փաշինյանն ընդհատել էր այցն ու վերադարձել Երևան։

Իսկ հիմա ամենակարևորն այն է, թե Հայաստանը թողնո՞ւմ է Սյունիքին մենակ...
Ամեն ինչ շատ հստակ է՝ Ադրբեջանի նախագահը բացել է նոր փուլ՝ իր զավթողական քաղաքականության ճանապարհին, նա Զանգեզուրը հայտարարել է ադրբեջանական «հարձակման» նոր ճակատ: Փաշինյանը փորձում է կոմունիկացիոն ապաշրջափակման պահանջի իրականացումը նույնացնել Ադրբեջանի կողմից էլ մեզ տրվելիք «միջանցքի» անհեթեթ կատակ-հիմնավորմամբ: Սակայն ամեն ինչ շատ հստակ է՝ Թուրքիան ու Ադրբեջանը պետք է տեսնեն, որ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները չեն զիջում Սյունիքը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 19685 անգամ
Լրահոս
Մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ Զելենսկին պատասխանել է Թրամփի՝ Ռուսաստանի մասին հայտարարությանը Կեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. Թրամփ Ժամանակն է, որ Վաշինգտոնը ազատվի իսրայելական լոբբիի ազդեցությունից. Արաղչի Ազգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ Դանիելյան Զարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան» «Այնպես չէ, որ մենք թշնամի ենք». Հովսեփյանը տեղյակ չէր, որ Առուշանյանը «ՔՊ»-ի առաջադրած թեկնածուն է Պարզվում է, որ մինչեւ 18թ. Հայաստանը եղել է ինչ որ մի պետության վասալ, չի ունեցել անկախություն. Հակոբյան Առուշ Առուշանյանի «Բիզնեսը» ՔՊ-ի հետ. ցուցակը կգլխավորի ինքը Զուռնա` բարբարոսության խորհրդանիշը - իմ ատելի գործիքը. Դանիելյան Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Մեր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, մեր բացարձակ արժեքը պետք է պինդ պաշտպանենք, մեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Միացյալ Նահանգները մտադիր է շարունակել ջանքերը Ուկրաինայում խաղաղ կարգավորման հասնելու համար․ Վենս Սպիտակ տունը չի նախաձեռնում hարձակում ազատ մամուլի վրա, այն hարձակում է նախաձեռնում կեղծ լուրերի վրա. Թրամփ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ «Ինչ է ՀՀ իշխանությունը «ներարկում» անկախության մասին». Դավիթ Գալստյան ՄՔԴ-ն չի չեղարկել Նեթանյահուի և Գալանտի ձերբակալության օրդերները՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին «Երևան Սիթի»-ի աշխատակիցն ահազանգում է, որ ղեկավարը բռնnւթյուն է կիրառել իր նկատմամբ Այսօր, առավել քան երբևէ, հայերին միասնություն է անհրաժեշտ․ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակ Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am