Սյունիքը սովորել է Արցախի սխալների վրա

Արցախի պետականության կորստի, կապիտուլյացիայի, հազարավոր զոհերի համար թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է։ Այլ կարծիք ունեցողները կա՛մ սրիկա են, կա՛մ հիմար։

Նիկոլը թիվ մեկ մեղավորն է, բայց միակը չէ։ Նա ունեցել է գիտակցված հանցակիցներ (սրանք հիմա տարբեր եթերներում Նիկոլի հետույքն են փորձում փրկել) և չգիտակցված աջակիցներ՝ անտարբերների ու անհասկացողների մեծ բանակ։

Արցախի հետ տեղի ունեցածում մեղավորություն ունի նաև Արցախը։ Մեղավոր էր իր լռությամբ, իսկ երբեմն էլ աղմկոտ պահվածքով։ Արցախը պետք է իրեն Սյունիքի պես պահեր, բայց դա չարեց։

Արցախը լուռ էր, երբ Արցախի 1–ին և Հայաստանի 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ շինծու քրեական գործ հարուցվեց։ Առանձին ձայներ լսվում էին, բայց այդ ձայները խլացվում էին աղմկոտ լռության մեջ։

Արցախը պետք է Սյունիքի պես իրեն պահեր երբ 2018–ի մայիսի 9–ին Ստեփանակերտում Նիկոլը հայտարարեց, թե բա ինքը բանակցային գործընթացում Արցախին չի ներկայացնում, հետևաբար չի կարող բանակցել ու թող Արցախը նստի բանակցային սեղանի շուրջ։ Դա առաջին նշանն էր, որ գործ ունենք հակապետական անգրագետի հետ, որը պատերազմ ու պարտություն է բերելու։

Արցախը պետք է լրջորեն ընդվզեր ու ոտքի հաներ Երևանին, երբ Նիկոլը հայտարարեց, որ ինչ ուզում, այն էլ բանակցում է։

Արցախը պետք է սյունեցիների պես «ողջուներ» Նիկոլին, երբ նա Ալիևի հետ «վերելակային» դիվանագիտությունից հետո եկավ Ստեփանակերտ՝ որդու շոու–ծառայությունը գովազդելու։

Արցախը չպետք է քվե տար Նիկոլի մանկլավիկներին Արցախի նախագահական ու խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Ինչպե՞ս կարելի էր վաճառական Արայիկին ու սորոսական Մասիսին քվե տալ։ Ինչպե՞ս կարելի էր Նիկոլի հետույք մտնողներին քվե տալ։

Արցախցիները պետք է Ստեփանակերտում ոչ թե ծափահարեին Նիկոլի՝ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ» ձևակերպմանը, այլ ասեին՝ ա՛յ ով իմ վարչապետ, բա որ էսպիսի պատերազմաբեր պոպուլիզմով ես զբաղվում, բա ո՞նց ես զուգահեռաբար բավարարելու Ադրբեջանին։

Արցախցիները պետք է սյունեցիների պես սիկտիր անեին Նիկոլին, երբ նա հայտարարեց, թե իբր Արցախում դավադիր ուժեր կան, որոնք կարող են կռիվ հրահրել, տարածք հանձնել, որ հետո ՀՀ կառավարությանը մեղադրեն։

Արցախցիները պետք է սյունեցիների պես Նիկոլի ու իր կնոջ մուտքն արգելեին Արցախ, երբ սրանք միտումնավոր փչացնում էին հայ–ռուսական հարաբերությունները, հակաղարաբաղցիական քարոզ տանում ու հայտարարում, թե բա մեր զինվորները զոհվել են հանուն ոչնչի։

Եվ վերջապես, արցախցիները պետք է պատերազմի առաջին օրերից հետո ռադ անեին Արայիկին ու վարվեին այնպես, ինչպես 1992–ին, այսինքն՝ ստեղծեին ՊՊԿ, որպեսզի կարողանային հաղթել։ Խոսքը տվյալ դեպքում զինվորական ու քաղաքական վերնախավին է վերաբերում՝ նրանց չարածին։

Այնպես որ, Նիկոլը թիվ մեկ մեղավորն է, բայց միակը չէ։ Ու որպեսզի Հայաստանի վերջին փշրանքների վրա հնարավոր լինի վերակենդանացնել մեր երկիրը, պետք է Նիկոլի համար ամբողջ Հայաստանը դարձնել Սյունիք, վռնդել դրան պետական կառավարման համակարգից ու սկսել պետական շինարարություն։

Կորյուն Մանուկյան

7or.am

դիտվել է 652 անգամ
Լրահոս
Էրդողանը Զելենսկու հետ հանդիպմանը դատապարտել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարձակումները Սև ծովում առևտրային նավերի վրա «Կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ Փեզեշքիանը և Արաղչին փորձում են ելք գտնել պատերազմից, իսկ ԻՀՊԿ-ն չի ցանկանում…». Արտակ Զաքարյան Ռուսաստանը չի խաբվելու․ Պուտինը Մոսկվայում Փաշինյանի համար անակնկալ է պատրաստել․ Սուրենյանց (video) Ադրբեջանը «հետաձգել է» քաղաքացիական հասարակության այցը Հայաստան «մինչև լարվածության թուլացումը» Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում Կա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ «Պապիկյան Սուրե՛ն, բա էս զինվորի գլուխը ո՞վ կերավ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, մի լսեք ձեր խորհրդատուներին․ դուք ավելի ուժեղ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am