Նախընտրական հայհոյանքներ՝ Սյունիքից․ Փաշինյանը նպատակ էր դրել իր առջև

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը իշխանական իր աղբյուրներից տեղեկացավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցը երկար ժամանակ ծրագրված էր, եւ այս ընթացքում նախապատրաստական աշխատանքներ էին ընթանում, պարզապես որոշված չէր, թե կոնկրետ որ օրն է այն լինելու: Իր այցից առաջ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզ էր ուղարկել կառավարության ներկայացուցիչներին, տարածքային կառավարման եւ ենթարկառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին:

Նրան հանձարարված է եղել գնալ եւ իմանալ, թե ինչ իրավիճակ է այնտեղ, ինչպիսի տրամադրություններ են Սյունիքի մարզում: Հունիսի 20-ին պլանավորված արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ Փաշինյանը խնդիր է դրել ցույց տալ, թե ինչքան բարի եւ ներողամիտ լիդեր է, ինչքան ագրեսիվ են իր դեմ պայքարողները: Նա ցանկանում է հալածյալի կերպարով հանդես գալ հանրության մոտ, որպեսզի նախկինների նկատմամբ դիվիդենտներ հավաքելով՝ ձայներ հավաքի:

Կոնկրետ Սյունիքի մարզում նա խնդիր է դրել ի ցույց դնել խուլիգանական տրամադրությունները, դրանք վերագրել նախկին իշխանության ներկայացուցիչներին՝ որպես բերված անձինք: Եվ որպեսզի այս ամենը տեղի չունենար նախընտրական քարոզչության շրջանում, սկանդալ լիներ, նա որոշեց նոյեմբերի 9-ի կառավարության եւ առանձնատան ջարդուփշուրի, թիկնազորին քաշքշելու սցենարով հիմա կազմակերպել ագրեսիայի բացթողումը, հասցնել պատժել ագրեսիվ սյունեցիներին, որպեսզի ընտրությունները ավելի կանխատեսելի միջավայրում անցկացվեն:

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզը մշտապես խնդիրներ է առաջացրել Փաշինյանի համար, քանի որ այնտեղ համայնքապետերը երբեք էլ չեն ենթարկվել իշխանություններին: Նրանք բոլորը խմբվել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ ադմինիստրատիվ նախկին տնօրեն Վահե Հակոբյանի շուրջ, որը ստեղծել է նոր կուսակցություն:

Երեկ կասկածներ էին հնչում, որ սյունեցիների ագրեսիան ուղղորդվում էր հենց Հակոբյանի կողմից: Եւ չնայած Նիկոլ Փաշինյանն ամբողջ ընթացքում շրջում էր հայհոյանքների ներքո, այնուամենայնիվ, երեկ ԱԺ-ում իմքայլականները համոզմունք էին հայտնում, թե իրենք հաղթանակել են, քանի որ Փաշինյանը էլի ընկալվեց որպես նախկինների կողմից հալածվող»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 1080 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am