Մեղրին՝ վտանգի տակ․ Փաշինյանի վրեժը

«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ Սյունիքում տեղի ունեցած իրադարձություններից հետո Նիկոլ Փաշինյանն ըստ էության ուներ իրադարձությունների զարգացման վրա ազդելու երկու սցենար։

Նա կամ պետք է հետեւություններ կատարեր առ այն, որ ընդհանրապես Հայաստանում, մասնավորապես՝ Սյունիքում, կան իսկապես լրջագույն խնդիրներ, ինքն այդ մարզում ոչ միայն հեղինակություն չունի, այլ, օբյեկտիվորեն կամ ոչ, արժանացել է հասարակության ատելությանը, ինչը նրան պետք է ստիպեր դուրս գալ ֆեյքային պսեւդոիրականությունից եւ առերեսվել դառը, տհաճ իրականությանը՝ դրանից բխող հետեւանքներով։

Մյուս տարբերակում Նիկոլ Փաշինյանը Սյունիքի ժողովրդի համատարած դժգոհությունն ու ցասումը կարող էր վերագրել «հայտնի խմբակներին» եւ շարունակել ապրել իր ֆեյքային իրականության մեջ՝ հազարավոր ոստիկանների, հարյուրավոր ԱԱԾ-ականների ծիծաղաշարժ ուղեկցությամբ։

Ինչպես եւ կարելի էր սպասել, նա ընտրեց երկրորդ տարբերակը եւ հենց Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցածը որակեց՝ որպես «փոքր խմբակ մարդկանց» կազմակերպած «միջադեպ»՝ իրավապահներին հանձնարարելով՝ օրենքի ողջ խստությամբ պատժել բոլոր մեղավորներին։ «Պարո՛ն Աբազյան, Դուք՝ Ձեր այստեղի կառույցի ներկայացուցիչների հետ, պարո՛ն Ղազարյան, Դուք, գնացե՛ք եւ զբաղվե՛ք այդ հարցերով»,- ՀՀ ԱԱԾ ղեկավարին ու Ոստիկանապետին հրահանգել էր նա։

Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն իր սովորության ու գուցե կարողությունների հանգույն մնաց մակերեսում, անգամ չփորձեց գոնե իր համար խորամուխ լինել իրերի իրական դրությանը եւ հասկանալ՝ ինչո՞ւ են մարդիկ, այդ թվում՝ գուցե նաեւ ինչ-որ խմբակների պատկանող (ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով այս կամ այն խմբակին պատկանող մարդիկ նույնպես ՀՀ քաղաքացիներ են), այդպիսի ատելությամբ լցվել իր հանդեպ։

Մտածելու փորձ անելու դեպքում Նիկոլ Փաշինյանը գուցե հասկանար, որ պատճառն այդ մարդկանց խմբային պատկանելությունը չէ, այլ այն, որ անձամբ իր գործողությունների ու անգործության հետեւանքով նրանց հայրենիքը հայտնվել է գոյաբանական սպառնալիքի ներքո, եւ հենց դա է նրանց դրդել փողոցում հայհոյել երկրի ղեկավարին, ինչը, իհարկե, անընդունելի ու դատապարտելի է բոլոր դեպքերում։ Նիկոլ Փաշինյանը ցույց տվեց, որ ինքը հպարտ է համարում միայն իրեն քծնող քաղաքացիներին ու խոնարհվում է հատկապես նրանց առաջ, ովքեր հալվում են իրեն տեսնելիս։

Մյուսներին, ինչպես Մեղրիի ու Ագարակի բնակիչներին, Նիկոլ Փաշինյանը ոչ միայն հպարտ քաղաքացիներ չի համարում, այլ քաղաքացիներ չի համարում ընդհանրապես։ Նա երեկ ցույց տվեց, որ առաջնորդվում է ոչ թե երկրի ղեկավարի լայնախոհությամբ, այլ մանրամարդու վրեժխնդրությամբ։ Նիկոլ Փաշինյանն այլեւս ատում է Մեղրիի ու Ագարակի, ողջ Սյունիքի բնակիչներին, ինչը չափազանց վտանգավոր է․ հաշվի առնելով նրա անձնական որակները՝ այդ ատելությունը կարող է դրդել, որպեսզի նա էլ ավելի նախանձախնդրորեն լծվի Մեղրիի միջանցքն Ադրբեջանին տրամադրելու ծրագրին՝ այդպիսով պատժելով Սյունիքի բնակիչներին։

Նիկոլ Փաշինյանի ոստիկանապատ այցերն այլեւս միայն խղճահարություն են առաջացնում։ Ամեն նման այցով նա նեղացնում է իր եւ հասարակության միջեւ դեռեւս մնացած միջանցքը, եթե, իհարկե, նման միջանցք ընդհանրապես կա։ Բայց դա Փաշինյանին չի հուզում, քանի որ նրա խնդիրը ոչ թե հանրության հետ հաղորդակցությունն է, այլ Ադրբեջանի հետ կոմունիկացիան, որի իրագործման համար պատրաստ է զոհաբերել ամեն ինչ՝ սեփական արժանապատվությունից՝ մինչեւ ազգային անվտանգություն։ Ամեն ինչ, բացի իշխանությունից, բնականաբար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 734 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am