Թրամփը պատահաբար հայտնվել է անծանոթ զույգի հարսանիքին (տեսանյութ, լուսանկարներ)
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Ջերսի նահանգում իր գոլֆ ակումբում գտնվելու ժամանակ դարձել է անծանոթ զույգի հարսանեկան արարողության անսպասելի հյուրը: Ինչպես նշում է CNN-ը, հարսանիքի հյուրերն այնքան ժամանակ տեղյակ չեն եղել նախագահի ներկայության մասին, մինչև որ Գաղտնի ծառայության աշխատակիցները չեն ընդհատել միջոցառումը, որպեսզի ապահովեն տարածքի անվտանգությունը Թրամփի անցնելու ժամանակ:
