Պետրո Պորոշենկոն ԵՄ-ին անդամակցելու մասին
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հույս ունի որ իր երկիրը կարող է անդամագրվել Եվրոպական Միությանը: Այս մասին հայտնում է 112 Украина լրատվական գործակալություն: Ինչպես նշվում է՝ ուկրաինացիներն արդեն կարող են Շենգենի գոտում ճամփորդել առանց վիզայի: 90-օրյա ազատ ելք ու մուտքի իրավունք ուկրաինացիները կստանան զբոսաշրջային, ձեռնարկչական եւ ընտանեկան նպատակներով ճամփորդությունների համար:
