ՆԱՏՕ-ն լայնածավալ զորավարժություններ է սկսում
Լիտվայում այսօր մեկնարկում են այս տարվա խոշորագույն միջազգային՝ «Երկաթե գայլ 2017» զորավարժությունները։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Մանևրումներին կմասնակցեն մոտ 5300 զինծառայողներ Լիտվայից և ՆԱՏՕ-ի 9 երկրներից՝ Բելգիայից, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Լեհաստանից, Լյուքսեմբուրգից, Գերմանիայից, Նորվեգիայից, Նիդերլանդներից և Պորտուգալիայից։ Զորավարժությունները կանցկացվեն Լիտվայի հարավային, կենտրոնական և արևելյան մասերում հունիսի 12-14-ը։
