Մակրոնի կուսակցությունը հաղթում է
Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում հաղթում է նախագահ Էմանուել Մակրոնի «Առա՛ջ, հանրապետություն» կենտրոնամետ կուսակցությունը։ Այս մասին հայտնում է երկրի ՆԳՆ-ն բոլոր քվեների հաշվարկից հետո՝ փոխանցում է BBC-ն։ Մակրոնի կուսակցությունը հավաքում է 28.21 տոկոս ձայն։ Երկրորդ տեղում է աջ կենտրոնամետ «Հանրապետականներ» կուսակցությունը՝ 15.77 տոկոս արդյունքով։ Մարին Լե Պենի «Ազգային ճակատը» ստանում է 13.2 տոկոս ձայն։ Մակրոնի կուսակցության դաշնակիցը՝ «Դեմոկրատական շարժումը», հավաքում է 4.11 տոկոս ձայն։ Երկու կուսակցությունները կարող են խորհրդարանում 390-430 տեղ զբաղեցնել։
