Պորոշենկոն բացել է «Եվրամիության դռները» Սլովակիայի սահմանին
Ուկրաինայի նախագահ Պյորտր Պորոշենկոն մեծ արարողությամբ բացել է խորհրդանշական «ԵՄ-ի դռները» Սլավակիայի սահմանին։ Այս մասին գրում է «РИА Новости»-ն։ Ուժգորոդում հանդիսավոր արարողությանը մասնակցել է նաև Սլովակիայի նախագահ Անդրեյ Կիսկին։ «Սրան մենք շատ երկար ժամանակ ենք սպասել և սա պատմական պահ է։ Մենք ոչնչացրեցինք թղթե վարագույրը Ուկրաինայի և Եվրոպայի միջև եղած։ Մենք աշխատելու ենք մեր եվրոպացի ընկերների հետ, որ փոխենք մեր երկիրը։ Եվրամիության դուռը արդեն բաց է 45 միլիոնանոց ուկրաինական ժողովրդի համար։ Շնորհավորում եմ բոլորիդ»,-ասել է Պորոշենկոն իր ելույթի ժամանակ։
