Փաշինյանի այցերը կազմակերպելիս տքնաջան աշխատանք է կատարվում․ նա ցուցակից հանել է Շիրակը, Լոռին, Սյունիքը և Արարատը

Փաստը գրում է. «Վերջին շրջանում ականատես ենք լինում, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը ամենշաբաթյա ռեժիմով մարզային այցեր իրականացնում, որն իրականում փաստացի նախընտրական քարոզարշավ է, թեպետ պաշտոնապես ընտրություններ չեն հայտարարված։ Ի դեպ, ուշագրավ է, որ Փաշինյանը խուսափում է խոշոր համայնքներից: Մեր տեղեկություններով, Փաշինյանի այցերը կազմակերպելուց առաջ տքնաջան աշխատանք է կատարվում, դժվարությամբ ընտրվում են փոքր համայնքներ, որտեղ հնարավոր կլինի գոնե մի քիչ «պատկառելի»՝ ասենք՝ մի քանի տասնյակ հոգու մասնակցություն ապահովել, միևնույն ժամանակ երաշխավորել իրավիճակի վերահսկելիություն։


«Փաստ» թերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը բավականին նյարդային է վերադարձել հատկապես վերջին մարզային այցից։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, նա կշտամբել է այցի կազմակերպիչներին ու որոշ համայնքապետների՝ նեղսրտելով, թե «մի հատ մարզային նորմալ այց չեք կարողանում կազմակերպել, դուք ընտրություն ո՞նց եք անցկացնելու»։

Փաշինյանին հատկապես նյարդայնացրել է, որ մարդաքանակ է ապահովվում մեծ թվով երեխաների ընդգրկվածությամբ, որոնք հանդիպումների ժամանակ առաջին պլանում էին։ Ի դեպ, կան տեղեկություններ, որ առաջիկա շաբաթվա մարզային այցը, որ նախատեսված էր կատարել Տավուշ, հնարավոր է հետաձգվի։ Ավելին, այս շրջանում նա այցերի ցուցակից հանել է Շիրակի, Լոռու, Սյունիքի և Արարատի մարզեր այցերը։ Բանն այն է, որ տվյալ մարզերում բավականին մեծ է հանրության դժգոհ հատվածը, և մարզային ներկայացուցիչները հորդորել են այս փուլում ուղղակի այց չանել»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

դիտվել է 1220 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am