Shamshyan.com-ը գրում է.Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արգիշտի Տոնոյանի կողմից հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել են երեկ՝ հունիսի 10-ին Երևանում Ծովակալ Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց, տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի, վիրավորի և վարորդների ինքնությունը:
«Nissan»-ը վարել է Երևան քաղաքի Սողոմոն Տարոնցի փողոցի բնակիչ, 29-ամյա Ավետ Հարությունյանը, «Daewoo»-ն վարել է Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի բնակիչ, 57-ամյա Վարդան Պողոսյանը, իսկ «ВАЗ 21703»-ը վարել է Երևան քաղաքի Ա. Վեգների փողոցի բնակիչ, 55-ամյա Վահան Պողոսյանը: Վթարի հետևանքով« Nissan»-ի ուղևորուհի, Երևան քաղաքի Թոթովենցի փողոցի 8/1 շենքի բնակիչ, 27-ամյա Գայանե Ստեփանյանը տեղում մահացել էր, իսկ վարորդներից Ա. Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացած Գ. Ստեփանյանը աշխատում էր «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի Մալաթիայի մասնաճյուղում՝ որպես գործավար- գանձապահ, իսկ վարորդներից Վ. Պողոսյանը՝ «ՄՈՒՇ» ՍՊԸ-ում՝ որպես վարորդ –առաքիչ:
Մանրամասները` այստեղ:
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը