2 խոշոր ավտովթար. 19 զոհ
Կիրակի Հնդկաստանում առնվազն 19 մարդ է զոհվել 2 խոշոր ավտովթարների հետևանքով: Այս մասին հայտնում է Hindustan Times-ը: Առաջին վթարը տեղի է ունեցել Ութար-Պրադեշ նահանգում: Ավտոմեքենայում գտնվող մեկ ընտանիքի 9 անդամները, այդ թվում՝ 2 երեխա, նաև վարորդը մահացել են: Երկրորդ դեպքը տեղի է ունեցել նույնպես կիրակի վաղ առավոտյան՝ Մահարաշթրա նահանգում: Մումբայից Լատուր քաղաք ուղևորվող ավտոբուսը շրջվել է Բիդ շրջանի Դհանորա բնակավայրի մոտ: 9 մարդ զոհվել է, 12 հոգի՝ տուժել:
