Սամվել Բաբայանը «սատկացրեց» Նիկոլ Փաշինյանին ու Աննա Հակոբյանին

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը Հանրային հեռուստաընկերության եթերում ջախջախիչ հարվածներ է հասցրել Նիկոլ Փաշինյանին ու իր Էռատոյին: Բաբայանը կամա, թե ակամա է ստանձնել իր երբեմնի դաշնակիցներ Աննա Հակոբյանի եւ Նիկոլ Փաշինյանի դահճի դերը, դժվար է ասել, սակայն նրա հայտարարությունները խորքային առումով ոչ այնքան բանակի գեներալիտետի դեմ է, որոնց նա համարում է 44-օրա պատերազմի միակ մեղավոր, այլ Էռատոյի եւ իրեն պատերազմի օրերին գերագույն հրամանատար հռչակած, յուրայիննցերի միջոցով այդ փաստին <Չշշկռեք> հոխորտացող Նիկոլ Փաշինյանի: Այո, Փաշինյանն այդ օրերին պարբերաբար լայվ էր մտնում եւ հոխորտում, որ չկասկածենք իր հրամանատարական ունակություններին, իսկ հիմա Սամվել Բաբայանն ասում է, թե զորահավաքի հետ Փաշինյանը կապ չունի, ինքը հրամանատար չէ, ԳՇ պետը պետք է այնպես վերահսկեր, որ անփորձ, անտեղյակ երիտասարդներ չհասնեին ռազմաճակատ ու մարտը ձախողեինք: Ավելին, ասել է, թե 1500-2000 սպայական կազմը, մեղմ ասած, բանի պետք չէ ու պիտի պատասխանատվության կանչվեն ու բացատրություններ տան բոլոր նրանք, ովքեր նման անպատրաստ սպաներին կոչումներ ու մեդալներ են տվել: Նիկոլ Փաշինյանից շատ որեւէ ղեկավար կոչումներ ու մեդալներ չի տվել, հիշեցնք, որ հուլիսյան պատերազմից հետո ավելի քան 70 սպայի նոր կոչում շնորհվեց, մի քանի տասնյակ անգամ, քան 90-ականների պատերազմից հետո էին արել, հիշենք, որ անգամ 44-օրյա պատերազմի ընթացքում էին առատաձեռն այս հարցում, մինչ ազգը պարտվում էր, հերոսի կոչումներ էին շնորհում բանակի ծառայողներին:

Բոլորին, եւ նախեւառաջ՝ Սամվել Բաբայանին էլ հայտնի է, որ պատերազմի հրամանատարությունը ոչ թե Արցախի եւ Հայաստանի ռազմական ղեկավարության ձեռքում էր, այլ Փաշինյանի տիկնոջ Էռատո-Աննա Հակոբյանի, ով
պատերազմի թեժ օրերին հրամանատարական բունկերից դուրս չէր գալիս, մասնակցում էր ռազմական գաղտի կամ փակ խորհդրի նիստերին, եւ որոշ տեղեկություններով՝ անձամբ հրահանգներ տալիս: Սամվել Բաբայանն իրականում պետք է պատասխաներ միայն մեկ հարցի՝ այդ ինչպես, ինչ իրավունքով էր տիկինը մասնակցում, եթե ոչ միայն բարձրաստիճան սպա չէր, այլ նույնիսկ, ի պաշտոնե, ոչ մեկն էր, առավել եւս ռազմական գիտելիքների տարրական պաշար չուներ: Բայց հարցազրույցից պարզ դարձավ, որ Սամվել Բաբայանը եթեր է դուրս է եկել Նիկոլ Փաշինյանի հրահանգով, որ թելի իր ասեղը ու պատերազմի ողջ պատասխանատվությունը բարդի բանակի վրա: Սակայն եթե պարոն Բաբայանին թվում է, որ իր չհիմնավորված ու չփաստարկված պատմությունները պիտի հալած յուղի տեղ ընդունենք, չարաչար սխալվում է: Կրկնում ենք՝ նա պետք է պատասխաներ ընդամենը մեկ հարցի եւ դա կքանդեր կատարվածի ողջ կծիկը: Այդուհանդերձ, կամանդույուչիի հայտարարություններն ընդունում ենք ի գիտություն եւ համաձայնում, որ այո, հրամկազմն էր մեղավոր, իսկ պատերազմին հրամաններ տվողը Նիկո- Փաշինյան-Աննա Հակոբյան զույգն են եղել, դրա մասին վկայում են գրեթե բոլորը, ովքեր միգուցե չեն եղել բունկերում, բայց իրադարձություններին եղել են շատ մոտ:

Փոխարենը Օնիկ Գասպարյանի կողմն է պատասխանատվության սլաքներն ուղղում, հորդորելով Գասպարյանին՝ եթե իսկապես պատերազմի առաջին օրերին զգուշացրել է Փաշինյանին մարտն անհապաղ դադարեցնելու մասին, ապա թող գրավոր նկարագրի՝ ինչու է ասել, ինչն է նման եզրահանգման պատճառ դարձել: Բաբայանը իր հարցին ինքն էլ պատասխանում է, որ սին է եղել մտայնությունը, թե մենք տարածաշրջանի ամենամարտունակ բանակն ունեինք, ասում է, որ այդպես չէ, մինչդեռ իր Նիկոլ Փաշինյանն էր վստահեցնում, որ փակված է 80-ականների զենքի էջը, որ հեղափոխությունից հետո բանակի համար ավելի շատ զինտեխնիկա է գնվել, քան նախորդ երեսուն տարիներին: Փաստորեն, այստեղ էլ ստացվեց, որ Բաբայանի ապտակը Փաշինյանի երեսին իջավ:
Ինչ վերաբերում է Օնիկ Գասպարյանին, ապա նա, անշուշտ, կխոսի, այնպես որ Բաբայանը լավ կանի իր դարդը լացի, եւ առավել եւս հեռու մնա Մովսես Հակոբյանից ու նրա դեմ հայտարարություններից: Քանի որ Մովսես Հակոբյանին անգամ Փաշինյանը համարձակություն չունի մոտ գալու՝ իմանալով, որ բոլոր փաստերի մասին տեսագրությունները Մմոսին պահել է եւ հարկ եղած դեպքում դնելու է իշխանության դեմը:

Իսկ ամենակարեւորը՝ Բաբայանը խոստովանեց , որ Լելե-Թեփեի օպերացիայի հեղինակն ինքն է, ասաց, որ սպաները օպերացիայի կեսից հրաժարվել են առաջ շարժվել, դրա համար էլ ձախողվել է: Իսկ թե ինչու են հրաժարվել, Բաբայանը լավ գիտի, բայց լռեց այդ մասին՝ չհնչեցնելով պատճառը, որի մասին բազմիցս է խոսել, այն է՝ օդը բաց էր ու բնական է, որ մարդիկ չպիտի գիտակցաբար իրենց թնդանոթի միս դարձնեին:

Անի Սահակյան

դիտվել է 17515 անգամ
Լրահոս
Իրանի շուրջ զարգացումներում «լճացած» իրավիճակ է․ իրանագետ Մրգաշենում կատարված uպանության մեղադրանքով ձերբակալված եղբայրները կալանավորվել են. ՔԿ Թրամփի միակ դաշնակիցը Ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Վթարից տուժած մոր ու երեք երեխաների վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր․ «Փաստինֆո» Հայը չի ընտրել Արցախի հանձնումն ու թուրքի առաջ ծնկելը․ Հովհաննես Ավետիսյան Հունգարիայի վարչապետը չի մասնակցի Կիպրոսում կայանալիք ԵՄ գագաթնաժողովին. Politico Երևան-Դիլիջան-Իջևան երթուղին սպասարկող «ГАЗель»-ը վթարի է ենթարկվել, ուղևորները վիրավորվել են Մրգաշեն գյուղի ատամնաբույժի սպանության համար մեղադրվող 20 և 17-ամյա եղբայրները ձերբակալվել են Ծառուկյանի ամենամեծ պաշտոնը ու ոմանց դատարկությունը Փարաքարի համայնքապետի սպանության գործով մեղադրյալները կմնան կալանքի տակ․ «Փաստինֆո» ԱՄՆ-ն հրաժարվել է Ռուսաստանի առաջարկից․ Պեսկով Վալոդյա Գրիգորյանի գործը փաստացի ընթանում է ի սկզբանե թելադրված և ուղղորդված սցենարով․ Թանդիլյան Բախվել են «Mercedes»-ը և «BMW»-ն․ 6 վիրավոր կա Ո՞ւմ միջոցով են շփվում Չես կարողանում հաղթե՞լ, բարեկամացի՞ր Մոսադի նորանշանակ ղեկավարն առաջարկել էր միջուկային մարտագլխիկներ վաճառել Թուրքիային Թուրքիայի և Ադրբեջանի հակասությունները Կոսովոյի անկախության հարցում Ինչ պահանջ ունի Զելենսկին Ցրտահարության վտանգ. առաջիկա գիշերը ՀՀ մի շարք շրջաններում սպասվում է ջերմաստիճանի անկում Թուրքիայի դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհերի թիվը շատացել է Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են «Opel»-ը և «Lixiang»-ը, վերջինն էլ բախվել է ծառին Թրամփը հայտարարել է Իրանի դեմ գործողության ավարտի մասին «ՆԱՏՕ-ն մեզ հետ չի եղել և մեզ հետ չի լինի ապագայում»․ Թրամփ Ի՞նչ է մտածում Թրամփը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am