Այդ անամոթը Նիկոլ Փաշինյանն է

 

Ապրիլի 17-ին Փաշինյանը մարզային այցի շրջանակում եղել է Վայոց ձորում և ի թիվս այլ հաստատությունների, այցել է նաև գերեզամանատներ, որտեղ միջադեպ է տեղի ունեցել։ Փաշինյանը փորձել է ծաղիկներ դնել 44 օրյա պատերազմի ժամանակ զոհվածներից մեկի շիրմաթմբին, սակայն զոհվածի հարազատը նրան թույլ չի տվել, պարզաբանելով, որ ինքն ունի այդ իրավունքը։ Փաշինյանը հետդարձի ճանապարհին կրկին մոտեցել է զոհվածի շիրմին, սակայն վերջինիս հարազատն ասել է, թե իրեն Փաշինյանի իշխանությունը ոչ միայն չի օգնել իր հարզատի դին գտնելու հարցում, այլև խանգարել է։ Վերջում էլ հավելել է,որ եթե Փաշինյանը պատասխան կգտնի տալու զոհվածի երեխաներին թող գա։ Փաշինյանն էլ ուղղակի ասել է՝ լավ եղեք և գլխիկոր հեռացել է։ Այս միջադեպը ո՛չ Փաշինյանի, ո՛չ էլ նրա թիմակիցների հրապարակած տեսանյութերում արտացոլված չէ։ Հասկանալի է, այս միջադեպը Փաշինյանի անձի և գործի փառաբանության տրամաբանությունից դուրս է, այստեղ քաղաքացին չի գաչել՝ <<վարչապետ ջան, մինչև վերջ կողքիդ ենք>>, հետևաբար, պետք է մոնտաժվեր։
Կատարվածը փաստում է, որ հանրությունն արդեն դուրս է եկել համընդհանուր էյֆորիկ թմբիրից և Փաշինյանին և իր ուսապարկերին իրենց արժանի տեղն է ցույց տալիս։ Փաշինյանը չի խորշում իր նախընտրական ՊՌ-ի համար օգտագործել բոլորին և ամենքին՝ ներառյալ նաև զոհերի շիրիմները։
Մոտալուտ արտահերթ ընտրությունների քարոզարշավը դեռ չի էլ մեկնարկել, բայց Փաշինյանն ու իր ուսապարկերը սկսել են նախընտրական քարոզարշավը։ Մեկնում են մարզեր, անամոթաբար հանդիպումներ են ունենում զոհվածների հարազատների հետ՝ մոռանալով, որ նախօրեին Փաշինյանն իր ԱԺ-ի ելույթի ընթացքում զոհվածների թվի մասին խոսելիս՝ օգտագործել է <<պլյուս-մինուս 50 զոհ>> արտահայտությունը։
Այդքանից հետո Նիկոլ Փաշինյանն սպասում էր, որ զոհերի հարազատները պետք է ծափերո՞վ դիմավորեն իրեն։ Դուխով վարչապետի դուխը, փաստորեն, չի հերիքել չմոնտաժել տեղի ունեցածը։ ՊՌ-շոուն ապահավվում է ժանրի բոլոր կանոններով․ վարչապետին հանդիպող հարազատները անպայման գրկախառնվում են նրա հետ։ Վարչապետը համբուրում է զոհվածի մոր ձեռքը կամ էլ ծնկի է գալիս  շիրմաթմբի մոտ։ Այդ շիրմաթումբը, սակայն կարող էր և չլինել, եթե Նիկոլ Փաշինյանը կատարեր պատերազմը օր առաջ կանգնեցնելու իր պետական առաքելությունը։
Նիկոլ Փաշինյանի չարաբաստիկ իշխանության երեք տարիների ընթացում Եռաբլուրը ոչ թէ կրկնակի, այլ բազմապատիկ անգամ է մեծացել, ՀՀ բոլոր մարզերում եռաբլուրներ են ստեղծվել։ Զոհերի, վիրավորների և գերիների թիվը միակ փաստն են, որտեղ աճի դինամիկան դրական ցուցանիշով է արտահայտված և հենց այդ դինամիկայի մեջ է արտահայտված Նիկոլի Փաշինյանի կառավարման աննախադեպ <<արդյունավետությունը>>։ Այսքանից հետո պետք է վերջին անամոթը լինել՝ Ազգային ժողովում հոտնկայս ծափահարելու համար այս ազգադավ տգետին ։ Ուսապարկերի ազգուրաց և հայրենավաճառ թիմը ինքնամոռաց ծափողջյուններից հետո հայտարարեց, Նիկոլ Փաշինյանն էլ պարզաբանեց, թե իրենք պատրաստտ են ծափահարել բոլոր նրանց, ովքեր հավատում են, որ Հայաստանի հանրապետությունն ու Արցախը ունեն ապագա։
Իսկապես պետք է վերջին անամոթը լինել, որ Արցախի տարածքի 75 տոկոսը թշնամուն տալուց, Սյունիքը Ադրբեջանի և Թուրքիայի համար բաց միջանցք դարձնելուց, Հայաստանի տարածքի մի մասը կեղծ սահմանազատման արդյուքնում թշնամուն նվիրելուց, շուրջ 5000 զոհ, 11 հազար վիրավոր և ավելի քան 500 անհայտ կորած և գերի ունենալուց հետո խոսել Հայաստանի Հանրապետության և Արցախի երջանիկ և հզոր ապագայի մասին։ Ընդ որում խոսել այնպիսի պաթոսով, կարծես 10 հազար քառակուսի մետր թուրքին հանձնված հայրենիքն ու 5000 մատաղ արված տղաները մեր երջանկության գրավականն են և դրա համար հավերժ պարտական ենք Նիկոլ Փաշինյանին ու նրա խոսող ու ծափահարող ուսապարկերին։


Հայկ Դավթյան

դիտվել է 7341 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am