Մուամար Քադաֆիի որդուն ազատ են արձակել
hayeli.am. Լիբիայի նախկին առաջնորդ Մուամմար Քադաֆիի որդուն` Սեյֆ ալ-Իսլամին, պաշտոնապես ազատ են արձակել: Այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին:«Սեյֆ ալ-Իսլամ Քադաֆին համաընդհանուր համաներմամբ ազատ է արձակվել, որն ընդունել է Լիբիայի Ներկայացուցիչների պալատը, հայտնել են «Զինթանի հեղափոխականների ռազմական խորհրդից», - գրում է ՏԱՍՍ-ը: Ալ-Իսլամը բանտարկված էր 2011 թվականից: 2015 թ. հուլիսի վերջին Տրիպոլիի քրեական դատարանը մահապատժի էր դատապարտել Քադաֆիի ռեժիմի 10 ներկայացուցիչների, այդ թվում՝ նրա որդի Սեյֆ-ալ-Իսլամին: Դատապարտյալները մեղադրվել են խաղաղ ցուցարարների սպանության հրահրման և 2011թ. փետրվարի 17-ի հեղափոխության օրերին ցույցերի ճնշման համար պատժիչ ջոկատներ կազմելու, ինչպես նաև կոռուպցիոն հանցագործությունների համար:
